Ереван, 04.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиков Махмуд Ахмадинежад жив – телеграм-канал Colonelcassad Азербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян Депутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законам Иран сообщил о поражении американского эсминца Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасности Израиль собирается нанести удары по 16 селам и городам Ливана В Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи Архимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нет


Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցել է Գևորգյան ճեմարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանը

Общество

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Այս մասին  տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ: Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ:

Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2016-2017 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին իր խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Այսօր մենք` ճեմարանականներս, այստեղ ենք եկել` հայցելու Հայոց Հայրապետի օրհնությունը և հաստատելու մեր պատրաստակամությունը` լծվելու աշխատանքի և ուսման, որ ի լրումն ժամանակի պիտի վերածվի ու թարգմանվի ծառայության:

Այս ամենն իրականացնելու համար մեզ առաջիկա տարվա ընթացքում սպասվում են մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը, հուսով ենք, էլ առավել պիտի զարգացնի ճեմարանի կրթական մակարդակը:

…Հուսով ենք, որ Աստուծո ողորմությամբ կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները, ինչի շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է շարունակի մնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ճրագն հանդիսացող աչքը, որը պետք է լուսավորի ամբողջ մարմինը հանդիսացող եկեղեցին: Մեր համատեղ ջանքերով Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է վերածվի մի կենդանի բարբառի, որը պետք է հուզի մարդկանց սրտերը, քրիստոնեական ոգին արծարծի` լիացած Ազգային Եկեղեցու սրբության վեհ սկզբունքներով», - ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Վերջինս նշեց, որ 2016-2017 թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացումն սկսվել է դեռևս ամռան ընթացքում, Ճեմարանի գիտական խորհրդի կողմից ակտիվորեն քննարկվել են նաև մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարկ տալու ուսումնական գործընթացի զարգացմանը: Այդ կարևոր ծրագրերից է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթության վերածումը երկաստիճանից եռաստիճանի, ինչը շրջանավարտներին հնարավորություն  կընձեռի պաշտպանելու թեկնածուական ատենախոսություններ և ստանալու աստվածաբանության թեկնածուի աստիճան: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և հովանավորությամբ ստեղծվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Գիտական խորհրդին կից գործող աստիճանաշնորհման մասնագիտական հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի և արտերկրի մի շարք հայագետներ, պատմության և աստվածաբանության դոկտորներ:

Հայր Գարեգինը տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարում հրավիրվելու են մի շարք գիտաժողովներ աստվածաբանության, Սուրբ Գրքի, պատմության և այլ բնագավառներում: Հոկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին:

Գիտական կյանքը զարգացնելու համար նախատեսվում են մի շարք հրատարակություններ, կկազմակերպվեն արտերկրից և Հայաստանից հրավիրված մեծանուն գիտնականների դասախոսություններ, այլ ուսումնական հաստատությունների ուսանողների հետ համատեղ հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կոնֆերանսների համար անհրաժեշտ տեխնիկայով վերազինված ընթերցասրահը` Կոմիտասի դահլիճը, կդառնա նոր ու զարգացած ռեսուրսների կիրառմամբ սեմինար պարապմունքների ու արտադասարանային հանդիպումների կենտրոն:

ավարտ տեսչի խոսքի ազգային երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, ողջունելով հոգևոր-կրթական հաստատության տարեմուտը, հույս հայտնեց, որ 2016-2017 թթ. տարին կլինի բարեբեր ու արդյունավոր և կպարգևի արժանավոր շրջանավարտներ, Քրիստոսի լույս հավատքով զինված և հայրենիքի սիրով վառված անձեր, ովքեր կհամալրեն եկեղեցականների շարքերը: 
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Արցախ կատարած այցին, ի մասնավորի` արցախահայության և Հայոց բանակի զինվորների քաջարի ոգուն և զորեղ հավատին: Նորին Սրբու թյունը գոհունակությամբ նշեց, որ այդ ոգու ձևավորման մեջ իր մասն ու բաժինը ունի նաև Հայոց Եկեղեցին` թեմերում սպասավորող հոգևորականներով և բանակում իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնող գնդերեցներով:

Կարևորելով եկեղեցականի նկարագրի կերտման գործում մեծ առաքելություն ունեցող ճեմարանի գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ընթացք մաղթեց հոգևոր-կրթական հաստատություններին: Հայրապետը հայցեց, որ Տերը լուսավորի ճեմարանականների միտքը, զորացնի ոգին ու նախանձախնդրությունը` բարի արգասիքներով արդյունավորելու և նոր ձեռքբերումներով պսակելու իրենց ուսումնառությունը:

Տարեմուտի հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Այս տարի Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 72 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 25-ը՝ Վազգենյան դպրանոց և 21-ը Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Քահանայից պատրաստման լսարանը համալրվել է 12 ուսանողներով:

 

Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»