Հայաստանը ողջունում է սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածություններ
ПолитикаARMENPRESS.AM - ը գրում է.
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է արել սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունիÖ , մեկնաբանության մեջ նշված է. «Մենք ողջունում ենք ՌԴարտգործնախարար Սերգեյ Լավրովի ևԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջևսիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերվածպայմանավորվածությունները:
Հուսով ենք, որ, այդպայմանավորվածությունների համաձայն,բոլոր կողմերը հրադադարըգործնականում կպահպանեն, և, որպեսանհետաձգելի քայլ, հակամարտությունիցառավել տուժած շրջաններ կապահովվիմարդասիրական օգնության անարգելմուտքը և դրա տրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավել մ տահոգիչ է Հալեպում և դրաշրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնությանտրամադրումն ավելի քան հրատապ է:
Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղկարգավորման շուրջ հ ամապարփակ բանակցությունների համար»: