Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան թեզերը

Политика

Հիշում եմ ժամանակին անընդհատ շրջանառվող լենինյան թեզերի մասին: Ժամանակներն անցել են, սովետական կարգերը վաղուց պատմություն են, սակայն բովանդակության մեջ հաճախ կրկնում ենք այն, ինչն անդառնալի անցյալ է թվում: 

Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, որ ժողովրդավարության պայմաններում կուսակցության ղեկավար մարմինները բոլոր սկզբունքային հարցերում կայացնում են միաձայն որոշումներ:

Սովետական կառավարումը մեզանում ռեստավրացիայի է ենթարկվել: Փոխվել են պետական մարմինների, պաշտոնների անունները, բայց կառավարման տրամաբանությունը, փիլիսոփայությունը մնացել են նույնը: Այդ իմաստով, բացարձակապես կարևոր չէ ՀՀԿ խորհրդի նիստը, որովհետև այնտեղ որևէ քննարկում կամ բանավեճ չի եղել: Մարդիկ հավաքվել և լսել են իրենց առաջնորդի խոսքը, հին ու բարի ժամանակների ոգով:

Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 8-ի ելույթը` ասվածին հակառակ, հիմնականում նվիրված էր բարեփոխումներին, դրանց իրականացման հրամայականով պայմանավորելով նոր վարչապետի նշանակումը: Ընդ որում` խոսքն առաջին հերթին վերաբերում է քաղաքական բարեփոխումներին: Եթե հետևենք նախագահի խոսքին, ապա խորհրդարանական առաջիկա ընտրությունների որակը, կառավարման արդյունավետության բարձրացումը, համարվում են առաջնահերթություններ: Խիստ բնական և օրինաչափ է, որ ժամանակավրեպ քաղաքական օրակարգով ու այսօրվա կադրային խաժամուժով այս խնդիրների լուծումն անհնար է:

Ս. Սարգսյանը խոստանում է կադրային արմատական փոփոխություններ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է «բացել» համակարգը: Սելեկցիոն մեխանիզմը, երբ իշխանությունը մշակում է ինչ-որ չափանիշներ և դրանց հիմքով ընտրում կադրեր, գուցե արդյունավետ չաշխատի, որովհետև այդ ճանապարհով գործող արատավոր համակարգը ոչ թե վերանալու է, այլ` ընդամենը ենթարկվելու է «եվրովերանորոգման»: Դա կապահովի այդ համակարգում գտնվողների, բայց ոչ մեր հասարակության կոմֆորտը: Կառավարման արդյունավետ համակարգ, նոր թիմ ու կենսունակ ծրագիր, կարող են ձևավորվել միայն օրինական ընտրությունների միջոցով: Գուցե դրա համար էլ Սարգսյանը շտապում է, փորձում օր առաջ փոփոխություն տեսնել, որովհետև ընդամենը վեց-յոթ ամիս հետո ընտրություններ են:

Ս. Սարգսյանի համար գերխնդիր է իր իշխանության անցնցում վերարտադրությունը, այս գործընթացի քաղաքական լեգիտիմությունը: Դրա համար նա պետք է ապահովի խորհրդարանական  քիչ թե շատ մրցակցային ընտրություններ, դրանց արդյունքում ՀՀԿ-ի հաղթանակ՝ գոնե չվիճարկվող ընտրություններին մասնակցող մյուս սուբյետների կողմից: Վերարտադրության ավանդական կամ «մենթալիտետային» միջոցներն ունենալու են կարճաժամկետ հեռանկար և հղի են լինելու քաղաքական այնպիսի ճգնաժամով, որի ֆոնին հուլիսի 17-ի միջադեպը գուցեև մոռացվի:

Ս. Սարգսյանը մի քանի օր առաջ փորձել է ձևակերպել ազգային համաձայնության կառավարության իր տեսլականը, որը ենթադրում է նաև ՀՀԿ-ի բարեփոխում: Անկեղծ ասած, հնչած բանաձևը, որ անհրաժեշտ է օգտագործել նաև կուսակցությունից դուրս գտնվող ներուժը, ամրապնդված չէ որևէ կոնկրետ մեխանիզմով: Ազգային համաձայնությունը վիրտուալ գաղափար չէ. այն կարող է կայանալ, երբ ընտրություննենը օրինական են ու դրանց արդյունքում մեկ կամ մի քանի կուսակցություն իրականացնում են հասարակական վստահությանն արժանացած ծրագիր: Այստեղ որոշիչը հասարակության վստահության գործոնն է, ոչ թե կուսակցությունների թիվը կամ նրանց առևտուրը: Եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է ազգային համաձայնության հաստատման իր ձգտումներում, ապա բաց ու հրապարակավ պետք է հայտարարի, որ դրա առաջին քայլն օրինական ընտրություններն են: Միայն դրանք կարող են երաշխավորել քաղաքական մրցակցություն ու համագործակցություն և, ամենակարևորը, պարկեշտ մարդկանց մուտքը կառավարման համակարգ:

Ս. Սարգսյանը նոր կառավարությունից ակնկալում է ազատ մրցակցային տնտեսության հիմքերի ստեղծում: Սա յուրօրինակ խոստովանություն է, որ մենք այսօր չունենք քաղաքական, տնտեսական մրցակցային համակարգ: Եթե Սարգսյանն ակնկալում է, որ Կ. Կարապետյանն այդպիսի համակարգ պետք է ձևավորի, ապա անմիջապես իր մոտ պետք է հրավիրի յուրային պաշտոնյաներին և օլիգարխներին` զգուշացնելու, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է զոհաբերվել, եթե խանգարի նոր կենսունակ համակարգի ձևավորմանը:

Սպասենք տեսնենք` երբ է քրեաօլիգարխիան հրավիրվելու Բաղրամյան 26 «դաստիարակչական» զրույցի: Կամ, առհասարակ, հրավիրվելո՞ւ է, թե՞ ոչ:

Սարգիս Հակոբյան

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян