Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ստորագրված ընտրացուցակները կհրապարակվեն. ԱԺ 5 խմբակցություններ համաձայնագիր ստորագրեցին

Политика

Ազգային ժողովի 5 քաղաքական խմբակցություններ ստորագրեցին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փաստաթղթի ստորագրումից առաջ  ազդարարեց, որ ստորագրում են մի համաձայնություն, որն այլևս «եթե»-ներից կախված չէ: 

«Ես կցանկանայի մեր հասարակությանն ասել հետևյալը՝ այն, ինչ թվում էր անհավատալի, այն, ինչ երկար տարիներ իշխանություններից  պահանջում էին քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիրները, այդ հարցն արդեն լուծվում է: Այսօր այդ անհավատալին դառնում է իրականություն:

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս գործընթացի բոլոր մասնակիցներին, որովհետև բոլորի կամքը հանգեցրեÖ նրան, որ մենք ստորագրում ենք այս փաստաթուղթը: Ես չեմ կարող չխոսել նաև իշխանությունների քաղաքական կամքի մասին:

Որքան էլ մենք հակասություններ ունենք, ես չեմ կարող դա չնշել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում ակտիվ աշխատել են մեզ հետ: ՀԱԿ-ը պատրաստ է վերջնականապես ստորագրել այս համաձայնագիրը: Ես համոզված եմ, որ անմիջապես կլինի միջազգային արձագանք:

Ես ցանկանում եմ, որ բոլորն ընկալեն, որ սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, դրա համար մենք պետք է երկար պայքարե նք, սակայն սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել ազատ արդար ընտրությունների իրողությունը Հայաստանում: Մեր պայքարը շարունակվելու է, որտեղ շատ կարևոր է լինելու նաև քաղաքացիական հասարակության դերը:

Հիմքը դրված է, ես էլ ասում եմ առաջ դեպի ազատ և արդար ընտրություններ, որին մենք պետք է հասնենք ծանր պայքարի արդյունքում»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գոհունակություն հայտնեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հասնել համաձայնության, որի արդյունքում հնարավոր կլինի ավելի լուրջ վերահսկողություն սահմանել ընտրական գործընթացի նկատմամբ: Նա հույս հայտնեց, որ կատարվելիք բարեփոխումները հնարավորություն կտան վերջ դնել ընտրությունների ժամանակ արձանագրվող բազմաթիվ արատավոր երևույթների:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ դրական ձեռքբերում համարեց այն հանգամանքը, որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները: Նա նշեց, որ դա լուրջ մեխանիզմ է ընտրական գործընթացները վերահսկելու համար, սակայն հավելեց, որ տեխնիկական վերահսկողության մեխանիզմների բարելավման կարիք ևս կա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կարևորեց ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքով՝ առաջիկայում ևս քայլեր պետք է ձեռնարկվեն ընտրական օրենսգիրքն ավելի բարեփոխելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, ինչի արդյունքում հանրության մոտ կվերանան բոլոր կասկածները ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ: 

«Ես համաձայն եմ, որ ընտրական օրենսգիրքը դաշտ է ստեղծում, սակայն արդար ընտրությունների երաշխիք չի ապահովում: Դրա համար մեր ակտիվությունն է պետք:

Մենք առաջիկայում լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի այն, ինչ ստեղծել ենք իրավական առումով, իրականություն դառնա և թղթի վրա չմնա: Ես ողջունում եմ բոլոր կողմերի կամքը և ցանկությունը, որոնց աշխատանքի արդյունքում այս գործընթացը փակուղի չմտավ: Եթե այս ոգով շարունակենք, մենք մեր երկրում կունենանք ազատ և արդար ընտրությունների անցկացման կայուն ավանդույթ»,- եզրափակեց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը համաձայնությունը կարևորեց քաղաքական երկխոսության առումով:  

«Մենք ունենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ, ինչը ժողովրդավարության հիմքն է, և այն հանգամանքը, որ  մեզ հաջողվել է երկխոսել, սա ամենակարևորն է: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում երկխոսելու կարողությունը կշարունակվի: Քաղաքացիական հասարակությանն եմ ցանկանում շնորհակալություն հայտնել, քանի որ նրանց հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ավելի բարելավել այս փաստաթո ւղթը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զուրաբյանին, ում ակտիվ ջանքերը արդյունք դարձան այս երկխոսության: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մյուսներին, ովքեր մասնակցել են քննարկումներին և նպաստել են երկխոսության կայացմանը:

Առաջին ձախողումը եղավ տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն մենք կարողացանք գտնել լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այս խութը և առաջ գնալ»,- ասաց Հարությունյանը:

Նիստին ներկա էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»