Դավիթ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել կառավարության հրաժարականը
ПолитикаՀՀ կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել կառավարության հրաժարականը: Ազգային ժողովում լրագրողները փորձեցին ստանալ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը կառավարության հրաժարականի վերաբերյալ, սակայն նա հրաժարվեց խոսել այդ թեմայով:
«Կառավարության հրաժարականի հետ կապված հարցերի չեմ պատասխանում»,- նշեց Հարությունյանը:
Դիտարկմանը, թե հանրությունն այդպես էլ չի իմացել վարչապետի հրաժարականի պատճառները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վարչապետը իր հայտարարությամբ պատասխանել է բոլոր հարցերին»:
Սեպտեմբերի 8-ին կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Սեպտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վարչապետի պաշտոնում վնշանակվել է Կարեն Կարապետյանը: