Կարեն Կարապետյանը պաշտոնանկ արվող նախարարների ու իր՝ Կրեմլից նշանակված պաշտոնյա լինելու մասին
ПолитикаՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անկեղծանալով նշեց, որ ինքը համաձայնել է վարչապետ դառնալ որոշ փոփոխված պայմաններից հետո միայն,- հայտնում է ORER.am-ը:
Խոսելով այսօրվա տնտեսության մասին՝ Կ.Կարապետյանն ասաց. «Ճիշտ ասած՝ ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար»:
Այն հարցին, թե կառավարությունում արդեն կա՞ն անձինք, ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, կան, սակայն անուններ չեմ տա»:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ինքը հրաժարվում է աշխատել դաշնակցական նախարարների հետ, Կարապետյանն ասաց. «Այդ խոսակցությունները ճիշտ չեն, եւ ինձ համար այս պահին ավելի կարեւոր է, թե որեւէ նախարար ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան որ կուսակցությունից է»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում խոսակցություններին, թե Կրեմլից նշանակված վարչապետ է, վերջինս արձագանքեց՝ ժպիտով: