Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
ПолитикаԱյսօր ՀՀ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ անցկացված ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Դավթյանը, ով հանդիսանում էր միակ թեկնածուն։
Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Թեկնածուի օգտին քվեարկողների թիվը 97-ն է, դեմ քվեարկողների թիվը՝ 3-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: