Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Այն մասին, թե ինչպես կարևոր ռազմական գաղտնիքները դարձան հրապարակային, իսկ տղաների գերեզմանների շինարարության գործը ձախողած ընկերության անվանումը՝ հույժ գաղտնի ինֆորմացիա

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը ապրիլյան զոհերի հիշատակին կառուցվող եղբայրական պանթեոնի պատմությունը այդպես էլ բազմաթիվ հարցականներ թողեց հասարակության լայն հատվածի մոտ գոնե այն պարզ պատճառով, որ այս երեք ամիսների ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ չհրապարակվեց այն կապալառու ընկերության իրավաբանական անվանումը, որը ստանձնել էր տղաների պանթեոնի կառուցապատման աշխատանքների պարտականությունը:

Համակողմանի ու արդարացի լրագրության սկզբունքը պահպանելու նպատակով մենք խոսել ենք բոլոր կողմերի հետ՝ ծնողներ, ՊՆ և  կապալառու ընկերության ներկայացուցիչ, ում հեռախոսահամարն, ի դեպ, մեծ ջանքերի արդյունքում միայն կարողացանք պարզել: Սակայն Սարգիս Կագսեմյանը  հեռախոսազրույցի ժամանակ կատեգորիկ հրաժարվեց նշել իր կողմից ներկայացվող շինարարական ընկերության անվանումը, իսկ հետագա զանգերին էլ ընդհանրապես չպատասխանեց: Անհասկանալի էր նաև ՊՆ-ի կողմից ընկերության անվանումը չհրապարակելու փաստը, քանի որ այստեղ ռազմական գաղտնիքի մասին խոսք լինել չի կարող, որովհետև խոսքը քաղաքացիական գերեզմանատան շինարարության, և ոչ թե մարտավարական ամրակառույցների  ու առաջնագծի կառուցապատման մասին է:

Կապալառու ընկերության մասին ամենասկզբից էլ հայտնի միայն մեկ ինֆորմացիա կար՝ այն գրանցված է Ախուրյանում:  Ուսումնասիրելով որոշ փաստաթղթեր, մամուլի հրապարակումներ, ինչպես նաև Ախուրյանում գրանցված շինընկերությունների ցանկը՝ եկանք այն եզրահանգմանը, որ ընկերության անվանման հավանական տարբերակը «Ախուրյանի կոոպշինն» է: Այն ղեկավարում են Արմեն և Հովհաննես Տոնոյան եղբայրները:  Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՊՆ-ն հենց այս շինընկերության հետ է հաճախակի համագործակցում՝ շատ դեպքերում չպահպանելով  ազատ մրցակցության սկզբունքն ու առանց մրցույթ հայտարարելու վերոհիշյալ ընկերության հետ խոշոր պայմանագրեր կնքելով: Պարզելու համար՝ արդյո՞ք ճիշտ են մեր ենթադրությունները և  մեր փնտրած կապալառու ընկերությունը հենց այդ ընկերությունն է՝ զանագհարեցինք շինընկերության կայքում զետեղված հեռախոսահամարով: Սակայն  հեռախոսին պատասխանող անձը ուղղակի դրեց լսափողը, երբ տեղեկացավ, որ գծի այն կողմում լրագրող է և հետաքրքրվում է, թե արդյո՞ք տվյալ ընկերությունն է իրականացնում պանթեոնի շինարարությունը:

Պարզելու համար,  թե կոնկրետ ինչ հայտարարության հիման վրա է կազմակերպվել մրցույթը՝ մենք այցելեցինք gnumner.am կայք, ու քանի որ գիտեինք մրցույթը հայտարարելու մոտավոր ժամկետը, կանգ առանք մի նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու հայտարարության վրա, ըստ որի 2016թ. հուլիսի 6-ին ՊՆ-ն  մրցույթ էր հայտարարել  Գեղարքունիքի, Սյունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում բարեկարգման և վերանորոգման աշխատանքների համար: Կարևոր կետ. սա ՊՆ-ի կողմից հրապարակված միակ հայտարարությունն է, որտեղ նշվում է Շիրակի մարզը: Տվյալ ժամանակահատվածում կայքում զետեղված բոլոր մյուս հայտարարություններում Շիրակի մարզի մասին ոչ մի նշում չկա: Տրամաբանական է, որ այս հայտարարությունից հետո կայքում պիտի տեղադրվեր նաև արդեն իսկ կնքված պայմանագիրը, սակայն նման պայմանագիր կայքում գոյություն չունի:  

Իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու ակնկալիքով մենք կապ հաստատեցինք ՛՛ Թրանսփարեսի ինթրնեշնլ՛՛ հակակոռուպցիոն  կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ. ՛՛Այն, որ կապալառու ընկերության իրավաբանական անվանումն առ այս պահը մնում է անհայտ՝ անհասկանալի է:Հաշվի առնելով այն փաստը, որ շինարարական աշխատանքներն իրենց բնույթով ոչ մի կերպ չեն առնչվում ՛՛ռազմական գաղտնիք՛՛ հասկացության հետ՝ ՊՆ-ն ուղղակի պետք է մատնանշեր ընկերության անվանումը՛՛: Մեր այն հարցին, թե ինչու՞ ՊՆ-ի նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու մասին հայտարարությանը հաջորդած պայմանագիրը կայքում չկա՝ Հոկտանյանը պատասխանեց. ՛՛Նախաորակավորման հայտարարություն է սա, ինչը նշանակում է, որ մրցույթ և առավել ևս գնման գործընթաց դեռ չկա: Ըստ գնումների մասին օրենքի՝ կարգը այսպիսինն է. նախաորակավորման հայտարարությունից հետո պետք է պայմանագիր կնքվի ու տեղադրվի կայքում: Եթե կայքում չկա տվյալ պայմանագիրը, ուրեմն մրցույթը դեռ չի անցկացվել՛՛: Մեր այն պնդմանը, որ ՊՆ-ն՝ ինչպես Արծրուն Հովհաննիսյանն է  հավաստիացնում, անցկացրել է մրցույթ և պայմանագիր է կնքել կոնկրետ շինընկերւթյան հետ՝ Հոկտանյանը պատասխանեց . ՛՛Համենայնդեպս՝  պայմանագրի մասին ոչ մի տեղեկություն կայքում չկա և սա ունի երկու բացատրություն. կամ պայմանագրի մասին տեղեկությունը չի տեղադրվել կայքում, կամ էլ ոչ մի պայմանագիր ու կապալառու ընկերություն էլ չկա; Նման դեպքեր տվյալ գերատեսչության կողմից հաճախակի են արձանագրվում՛՛:

Հիշեցման կարգով նշենք, որ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնն  այս տարվա մարտի 30-ին  ծավալուն զեկույց էր ներկայացրել ՊՆ ոլորտում առկա բյուջետային գումարների մսխման բարձր հավանականության ու կոռուպցիոն ռիսկերի մասին, ինչից  հաշված ժամեր հետո տեղի ունեցան ապրիլյան դեպքերն ու ջրի երես  հանեցին ՊՆ-ի վարած սխալ ֆինանսական քաղաքականության արդյունքները:  Թե կոնկրետ որ շինարարական ընկերությունն  է  ստանձնել  տղաների գերեզմանների կառուցապատման աշխատանքների պարտականությունը՝ այդպես էլ  չպարզեցինք, բայց այն, որ տվյալ ընկերությունը անգամ փաստացի ոչ մի կապ չունենալով արդեն իսկ կատարվող շինարարության հետ, այնուամենայնիվ,  իրավաբանորեն շարունակում է մնալ պայմանագրի կողմ ու ՊՆ-ն հենց նրա միջոցով է իրականացնում շինարարության հետ կապված իր ֆինանսական պարտականությունները՝ փաստ է:  

Նյութը՝ BlogNews.am 

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»