Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վրաստանի հայերեն ուսուցմամբ 130-ից ավելի կրթօջախներում սովորում է 13.9 հազար աշակերտ

Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է նոր՝ 2016-17 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչել է նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 130-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ, որտեղ սովորում է 13 հազար 900 աշակերտ:

Այս մասին տեղեկացրի ն Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Այսօր քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 132 և թիվ 103 դպրոցները:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:

Սպիտակ վերնաշապիկներով զուգված, գեղեցիկ ծաղկեփնջերով աղջիկներն ու տղաներն իրենց ուսուցիչների հետ հանդիսավորապես շարվել էին դպրոցի մարզադաշտում, իսկ բակում հավաքվել էին ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով, նշեց որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների, ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և նոր ուսումնական տարվա մեկնարկը շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը արժևորեց հայոց դպրոցի և եկեղեցու դերը Սփյուռքում հայի ինքնությունը, ազգայինը պահպանելու գործում:

Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց սերունդների կրթության և դաստիարակության գործին նվիրված ուսուցիչներին, ծնողներին, թեմի կրթության բաժնին, որտեղ գործող Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները իրենց ուսումնառությունը շարունակում են մայրենի լեզվով կրթօջախներու մ, «Հայարտուն» կենտրոնին, որտեղ հայ դպրոցականը իր գիտելիքները լրացնում է ազգային մշակույթով: Վազգեն Սրբազանը առանձնապես կարևորեց Վրաստանի պետության կողմից ընձեռված մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը:

Թեմի հոգևոր առաջնորդը կոչ արեց դպրոցականներին՝ լավ սովորել, չխնայել ուժերը և եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը փոխանցեց Վրաստանի կրթության և գիտության նախարար պարոն Ալեքսանդր Ջեջելավայի շնորհավորնքները և ներկայացրեց այն նորույթները, որ իրականացվելու են այս ուսումնական տարում:

Դժվարություններից չվախենալու, լավ սովորելու, հայեցի դաստիարակություն ստանալու, այս երկրի արժանի քաղաքացի և իսկական մարդ մեծանալու պատգամով դպրոցականներին բարեմաղթանքի խոսք ասացին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, Վիրահայերի միության փոխնախագահ Մարի Առաքելովան, այս դպրոցի նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյան ը և ուրիշներ:

Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին, աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Նոր ուսումնական տարին այս դպրոցում սկսվեց շուրջ 300 աշակերտով, որոնցից 16-ը սովորում է 12-րդ դասարանում: Առաջին դասարան ընդունվածների թիվը հասնում է 20-ի, որից 10-ը Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտներ են:

Նոր ուսումնական տարին հանդիսավորապես սկսվեց նաև Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոցում, որը գործում է թիվ 156 դպրոցի շենքում: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորեց տնօրեն Արչիլ Չխաիձեն և հաղորդեց, որ նոյեմբեր ամսից դպրոցը կտեղափոխվի իր նախկին, բայց վերանորոգված ու բարեկարգված շենքը: 12-րդ դասարանցիների անունից շնորհավորեց Աննա Հովհաննիսյանը և առաջինդասարանցիներին բաժանեց հուշանվերներ:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների բոլոր տիպի հայկական կրթօջախները»: 

 

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян