Շարմազանովը պատմական է համարում ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության համաձայնությունը
ПолитикаԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատմական է համարում սեպտեմբերի 13-ին իշխանության և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ ընտրական օրենսգրքում բարեփոխումների վերաբերյալ:
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Շարմազանովն ընդգծեց, որ այդ համաձայնությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն ամենաշատն են շահագրգրռված, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցնեն օրենքի տառին համապատասխան:
«Մենք գնացել ենք փոխզիջման, որպեսզի ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր հանրության վստահությունը լինի հնարավորինս բարձր»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված ջենթլմենական համաձայնության արդյունքում հնարավոր է եղել հասնել նրան, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներին կատարված փոփոխությունները գոնե ընտրական օրենսգրքի մասով բավարարեն: