«Բավարիայի» առաջատարները չեն խաղա հիվանդության պատճառով
СпортՄյունխենի «Բավարիայի» պաշտպաններ Ֆիլիպ Լամը, Դավիդ Ալաբան ու հարձակվող Թոմաս Մյուլերը բաց կթողնեն «Ինգոլշտադտի» դեմ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումը, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
3 ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ դուրս գալ չեն կարող հիվանդության պատճառով:
«Բավարիա» - «Ինգոլշտադտ» խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին: