Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս․ ՏԻՄ ընտրություններն Ապարանում
Политика«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ Ապարան քաղաքի ՏԻՄ ընտրություններում 11:23-ի դրությամբ արձանագրվել է 31 խախտում:
14/1 տեղամասում արձանագրվել է դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում կամ աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում, կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում, անձնագրի և նույնականացման քարտի տվյալների և ընտրացուցակում ընտրողի տվյալների անհամապատասխանություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով և այլ խախտումներ:
14/2 ընտրատեղամասում եղել են ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս, տեղամասում ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայության խախտումներ:
14/3 -ում եղել են ընտրատեղամասի ներսում և տեղամասից դուրս ընտրողների ուղղորդման դեպքեր, քվեարկության պարագաների (քվեատուփ, տեղամասի կնիք, դրոշմակնիք, անհատական կնիքներ, ընտրողների ցուցակներ, գրանցամատյան) ընտրատեղամասից դուրսբերման, ընտրատեղամասի սխալ կահավորման դեպքեր, քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ և այլ խախտումներ: