Ալեգրի. Ինտեր - Յուվենտուս հանդիպումն ամենատգեղ խաղն էր վերջին 30 տարվա ընթացքում
СпортԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա սերիայի 5-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղից առաջ հիշել է «Ինտերից» կրած պարտությունը:
«Football Italia»-ի փոխանցմամբ, Ալեգրին մասնավորապես ասել է.
«Կարծում եմ, որ «Ինտերի» հետ հանդիպումը տեխնիկական առումով ամենատգեղն էր վերջին 30 տարվա ընթացքում:
Մենք գեղեցիկ գոլի հեղինակ դարձանք, բայց հետո երկու գոլ ընդունեցինք: «Յուվենտուսը» գնդակը հաճախ էր զիջում մրցակցին, իսկ ֆուտբոլի իմաստն այն է, որ գնդակը փոխանցես քո հետ միանման մարզաշապիկը հագած ֆուտբոլիստներին»: