Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ազատ քաղաքացին է պետականության հենարանը. ՀՅԴ-ի հայտարարությունը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ

Общество

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ից, հայտարարության մեջ նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 25 տարի իրականություն է մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց նոր պետականությունը: Վերանորոգված անկախության հոբելյանական տարեդարձը առիթ է միմյանց շնորհավորելու, ոգևորելու, արժևորելու ձեռքբերումները, մատնանշելու ձախողումներն ու դրանք շտկելու ուղիները։ 

Անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է եղել հայ ժողովրդի համար: Մեր հայրենիքը գրեթե միշտ գտնվել է էթնոկրոնական, աշխարհաքաղաքական վայրիվերումների ու տեղաշարժերի կիզակետում։ Դա է պատճառը, որ հայ ժողովրդի պատմությունը հատկանշվում է իր ազգային պետականության պահպանման կամ անկախության վերականգնման տևական պայքարով։ Պայքար, որի արդյունքում հինգհազարամյա մեր պատմության ընթացքում քանիցս կարողացել ենք վերանորոգել մեր պետականությունը, վերահաստատել մեր գոյության իրավունքը։ Մեր լինելիության իրավունքը հերթական անգամ մենք վերահաստատեցինք 1991 սեպտեմբերի 21-ին։

1991թ. սեպտեմբերի 21-ից տասն օր առաջ  Հ.Յ. Դաշնակցությունը հանդես եկավ ժողովրդին ուղղված հետևյալ կոչով.

« Հայրենակիցնե՛ր,

Վճռական ընտրություն ենք կատարելու ամենքս սեպտեմբերի 21-ին: Ուզո՞ւմ ենք անկախ ապրել, ուզո՞ւմ ենք ազատ ապրել, ուզո՞ւմ ենք ինքներս տնօրինել մեր ճակատագիրը, թե` ոչ: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վստահ է, որ հայ ժողովրդի պատասխանը միանշանակ է լինելու՝ ԱՅՈ:

Մենք վայրկյան իսկ չենք կասկածում, որ այս արժանապատիվ ընտրությամբ նոր քայլ ենք անելու մեր ազգային նպատակների իրագործման, յուրաքանչյուր հայի երջանկության ապահովման ճանապարհին:

Սեպտեմբերի 21-ին յուրաքանչյուրիս ԱՅՈ-ն մեր ընծայումն է Հայրենիքին: Կատարենք մեր պարտքը: Վկայենք ազատ ապրելու մեր վճռականությունը»:

Անկախ պետականության արժևորման առումով մենք այսօր էլ նույն դիրքերում ենք: Ճիշտ է՝ մեր նոր պետականությունն արդեն 25 տարեկան է, և մենք իրավունք ունենք խստապահանջ լինելու, բայց ճիշտ է նաև, որ մեր պետականությունը տակավին 25 տարեկան է, և մենք պարտավոր ենք հավելյալ ջանքեր ներդնել։ Մարդկանց արժանապատիվ կյանքի համար պայմաններ ստեղծելու, հասարակությանը համախմբելու առումով մենք հսկայական անելիք ունենք։  Քաղաքական ռոմանտիզմի ժամանակները պետք է թողնենք անցյալում, և յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր չափով ներդրում ունենանք հայրենի պետականության շենացման գործում։ Պետության կայունությունը, պաշտպանունակությունն ամրապնդելը, երկրի հեղինակության աճը մեր բոլորի պարտականությունն է։

Առհասարակ՝ անկախ պետականությունը ազգի ինքնակազմակերպման բարձրագույն եղանակն է, նրա  բնականոն առաջընթացի նախապայմանը։ Իբրև աշխարհասփյուռ ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետությունը կոչված է լինել համայն հայության հայրենիքն ու նրա շահերի պաշտպանը: Ըստ այդմ էլ՝ հայկական անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը պետք է դառնա համայն հայության գերխնդիրը: Մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց նոր պետականությունը մեր խտացված հայրենիքն է, որ զսպանակված ուժականություն ունի հզորանալու և ծավալվելու, ինչի առհավատչյան է ազ ատագրված Արցախը։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին, հաղթահարենք հիասթափությունները, մերժենք մեզ պարտադրված կեղծ արժեքները։ Մենք կարող ենք և պետք է զարգանանք` առանց զիջելու։ 

Մեր անկախ պետականությունը մեր արժանապատվությունն է ու մեր հպարտությունը, մենք այն սրբությամբ պետք է պահպանենք։ Եթե մենք մեր արժանապատվությանն ու հպարտությանը տեր չկանգնենք, ոչ ոք մեզ չի հարգի, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի։  Ցավոք, այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր դեռ չեն ընդունում այս պարզ ճշմարտությունը։ Եվ սրա հիմնական պատճառը մեր պետության ներսում տիրող անարդարություններն ու հոռի բարքերն են։

Մեզանում արմատավորված այս երևույթները ավելի վտանգավոր են և կործանարար, քան ցանկացած արտաքին թշնամի։ Այս վիճակն է, որ պետք է օր առաջ փոխվի և փոխվի արմատապես։ Սա պետք է դառնա համազգային պահանջ, գործողությունների հստակ, վստահություն ներշնչող ծրագիր և նվիրված աշխատանք։

Քաղաքացի լինելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունենք, քանզի ազատ քաղաքացին է պետականության նեցուկն ու հենարանը։ Մեր պարագայում առավել ևս այդպես է. ժամանակակից աշխարհում մեր կարևորագույն մրցակցային առավելությունը մարդն է, մեր մարդկային ներուժը։

Անցնող տարիների ընթացքում պետականաշինության գործում հայկական սփյուռքի ներդրումը զգալի է եղել։ Սփյուռքն էր, որ տասնամյակներ շարունակ անթեղված պահեց անկախության կրակը, հայրենիքից դուրս կերտեց հոգևոր Հայաստան, իսկ վերանկախանալուց հետո զորավիգ եղավ Հայաստանին ու Արցախին:

Հայության առջև ծառացած մարտահրավերներին մենք ի զորու ենք դիմակայել, եթե առաջնորդվենք համահայկական օրակարգերով, լինենք համախմբված, գործենք միասնաբար։ Ժամանակակից գլոբալացվող աշխարհում մենք ունենք համեմատական մրցակցային առավելություններ, որ լիարժեք չենք օգտագործում։ Հայրենիքում, թե արտերկրում, իշխանության կազմում, թե ընդդիմության մեջ, մարտի դաշտում, թե քաղաքացիական կյանքում մեր գործը մշտապես պետք է ուղղված լինի հայոց պետականության կայացմանը ու հզորացմանը:

Մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, Հայաստանն ու Արցախը, ըստ էության, դեռ պատերազմի ու շրջափակման մեջ են։ Մեր պետականության կայացմանն ու հզորացմանը զուգահեռ` մենք նաև հողահավաքի և հայահավաքի խնդիր ունենք։ Մենք պարտավոր ենք կերտել մեր պատմության փառահեղ նոր էջը։

Մնում է հավատալ, մնում է կազմակերպ աշխատանքով արմատախիլ անել մեր պետականության զարգացմանը խոչընդոտող բոլոր արատավոր երևույթները: Մնում է սիրենք միմյանց և նայենք առաջ, նայենք նույն ուղղությամբ:

Վստահ ենք՝ այդ ճանապարհը մեզ է վերադարձնելու 1991թ. սպտեմբերի 21-ի խանդավառությունը: Այդ ճանապարհը մեզ տանելու է դեպի ազատ, բարեկեցիկ, հզոր ու միացյալ Հայաստան:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

20 սեպտեմբեր 2016թ.»

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби