Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գեղարքունիքի մարզպետը հանձնեց ՀՀ Նախագահի շնորհած պետական պարգեւները

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը, որին հրավիրված էին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների ներկայացուցիչները, պետական աշխատողները, կայացավ Գավառի մշակույթի պալատում: Հանդիսավոր նիստում Հայաստանի Հանրապետության Անկախության 25 տարիների ձեռքբերումների, կերտած արժեքների մասին իր ելույթում ն երկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման ու կայացման առաջին իսկ պահից հանդիսացավ հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը, համայն հայությանը իր շուրջը համախմբող բացառիկ ուժը: Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր հանդիսացող Հայոց բանակը ծնվեց ու հասակ առավ Արցախյան գոյամարտում, տարավ անշրջելի հաղթանակներ եւ հիմա էլ շարունակում է թշնամուն խաղաղություն պարտադրել: Նրա հզոր ուժը դրսեւորվեց նաեւ 2016 թվականի ապրիլյան հերոսամարտերում, երբ թշնամու բանակը հերթական ա նգամ փորձեց դավադիր հարձակմամբ տիրանալ Արցախին, սակայն կրեց հերթական ծանր պարտությունը: Հայաստանի Հանրապետությունն Անկախության հռչակման օրից հստակ քայլերով ընտրել է ժողովրդավարական պետության կերտման ուղին, որտեղ օրենքով պաշտպանված են մարդու սահմանադրական իրավունքները, ազատ կամքի արտահայտման միջոցներն ու հնարավորությունները: Հայաստանի Հանրապետությունը դարձել է համայն հայության միակ հայրենիքը, որի ջանքերն ուղղված են հայ ազգի պահպանմանն ու զարգացմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, բաժան-բաժան եղած ու անջատված հայկական տարածքների միավորմանը, ազգային եւ համամարդկային արժեքների վերակերտմանը:

Հայաստանի երրորդ Հանրապետության կերտման եւ զարգացման մեջ իր ուրույն տեղն ունի Գեղարքունիքի մարզը: Արցախյան գոյամարտին եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտանությանը մարզից մասնակցել են 1026 ազատամարտիկներ, որոնցից 326-ն անմահացան փառքի ճամփաներում՝ իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Նրանց անմահության երթին միացան նաեւ 1994 թվականի մայիսյան հրադադարից ի վեր եւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում ընկած տասնյակ քաջ հայորդիներ, որոնց անունները հավերժ կմնան հայ սերունդների հիշողության մեջ: Ապրիլյան հերոսամարտերի ընթացքում եւÕ ½ մարզի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորներ աչքի ընկան իրենց խիզախությամբ ու նվիրվածությամբ:

Անկախության տարիներին մարզում պետական միջոցներով եւ այլ կառույցների կողմից իրականացվել են սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության որոշակի ծրագրեր, զգալի ձեռքբերումներ են արձանագրվել մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Սակայն առավել զգալի պետական ներդրումներ ու լայնածավալ շինարարական աշխատանքներ մարզի առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, բնապահպանության եւ այլ ոլորտներում կատարվել են վերջին 10 տարիների ընթացքում: Հայաստանի Անկախության անցած 25 տարիների ընթացքում հայ մարդը երբեք չի դադարել իր հայրենիքի ազատությունը պաշտպանելու, իր երկիրը շենացնելու եւ ավելի բարեկեցիկ դարձնելու ձգտումից: Իսկ ապրիլյան հերոսամարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան է մեր ժողովուրդը, մանավավանդ նույն Անկախության տարիներին ծնված ու հասակ առած սերունդը, անձնազոհ կերպով կանգնած մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում: Անկախության 25 տարիները վաղուց դարձել են այն հիմնաքարերը, որոնց վրա մենք պետք է վեր բարձրացնենք շատ ավելի հզոր, կենսունակ, ապահով ու բարեկեցիկ Հայաստանըª համայն հայության միակ եւ հավերժական հայրենիքը: Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին, մաղթում բոլորին խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաղթանակներ»,-նշեց մարզպետը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը եւս իր ելույթում կարեւորեց Հայաստանի Անկախության տարիների նվաճումներն ու ձեռքբերումները, պետականաշինության ուղին: «Դժվարին ու բարդ էր պետականաշինության ուղինª լի բազմաթիվ փորձություններով, հիասթափություններով ու կորուստներով, բայց նաեւª հաստատուն ձեռքբերումներով: Հայաստանի Հանրապետությունը փուլ առ փուլ հաղթահարեց Երկրաշարժի, տնտեսական շրջափակման, պատերազմի ծանր հետեւանքները, ստեղծեց օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմիններ: Սասունցի Դավթի պես հասակ առաÕ ¾ Հայոց հաղթական բանակը, որն ապահովեց մեր անվտանգությունն ու խաղաղությունը: Այդ անկախության սերունդն է, որ համաշխարհային մտքի եւ բազկի ճակատամարտերում կարողանում է Հայաստանին մեդալներ ու նվաճումներ բերել, աշխարհի բեմերում հնչեցնել տալ Հայաստանի Հանրապետության Օրհներգը: Անկախության տարիներին հասակ առած սերունդն էր, որ իրենց հերոս հայրերի պես շռնդալից դաս տվեց թշնամուն: Գավառի պետական համալսարանը եւս այդ Անկախության ծնունդն է, որն իր պատմության 23 տարիների ընթացքում հազարավոր մասնագետ շրջանավարտների է կյանք ճանապարհել»,-նշեց Ռուզ աննա Հակոբյանը:

Ազատամարտիկ, Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում կամավոր առաջնագիծ մեկնած Հովհաննես Միրիբյանն իր ելույթում փառաբանեց հայ ժողովրդի անցած հերոսական ուղին եւ մաքառումներով ու նվաճումներով լի ներկան: «Սկսած Հայկ Նահապետից՝ չկա մի հայ սերունդ, որ արյուն հեղած չլինի հայրենիքի ինքնապաշտպանության համար: Փառք Աստծո, որ այսօր Հայկյան նետ-աղեղը մեր սահմաններում փոխարինվել է ամենաարդիական զենքերով, որն էլ զսպում է թշնամուն: Հայաստանի Անկախության տոնի առթիվ ես ուզում եմ ողջունել մեր ուսուցիչներին, ովքեր միտք ու ազգային ոգի են տալիս սերունդներին, ես ուզում եմ ողջունել որդեկորույս մայրերին, որոնց զավակներն իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հողը: Փառք Արարչին, փառք Հայոց Աստվածատուր ոգուն»,-իր ելույթում շեշտեց Հովհաննես Միրիբյանը:

Այնուհետ կրկին բեմ հրավիրվեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ պետական պարգեւները հանձնեց իրենց աշխատանքում աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մովսես Խորենացի՚ մեդալով պարգեւատրվեցին Մարտունու ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Զոյա Խլղաթյանը, Սեւանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Թամարա Պողոսյանը, «Երախտագիտություն» մեդալով՝ Գավառի Մանկատան դաստիարակչուհի Արմինե Խանդա նյանը, Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, ով նաև «Արմենպրես»-ի թղթակիցն է, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժ, Գավառ քաղաքի Հիմնի եւ «Հոգուս երկունքը» գրքի հեղինակ Կարինե Ղարաբաղցյանը, գրող, բանաստեղծական 4 ժողովածուների հեղինակ Վարդգես Սեւոյանը: Հանդիսավոր նիստը եզրափակվեց տոնական համերգով:

Ժամը 21-ին Գավառում եւ մարզի մյուս քաղաքներում ու գյուղական խոշոր համայնքներում կտրվի հրավառություն:

 Խոսրով Խլղաթյան

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян