Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահ Սարգսյանի խոսքն «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին՝ ամբողջությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հանրապետության Ն ախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 ***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Անկախության տոնի առթիվ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: Անկախ պետականության քառորդդարյա հոբելյանը մենք նշում ենք բաց ճակատով: Մենք անցանք դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ: Այդ ճանապարհի մեկնարկին ի՞նչ ունեինք: Ունեինք երկիր, որի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված աղետալի երկրաշարժի հետևանքով: Մարդիկ ապրելու տեղ չունեին, էլ չեմ խոսում աշխատանքի մասին: Եվ այդ պայմաններում հարևան երկրից ընդունել էինք հարյուրհազարավոր փախստականների: Ավելին, կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին: Մենք մեկնարկեցինք էներգետիկ ճգնաժամի և շրջափակման պայմաններում: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից թերևս ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ: Բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը:
Մեր ժողովուրդը բոլոր փորձությունները հաղթահարեց իրեն հատուկ տոկունությամբ, իմաստնությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ: Հնարավորություններ գտավ պաշտպանելու Հայաստանն ու Արցախը, զարգացնելու տնտեսությունն ու հասարակական կյանքը:

Ինձ համար քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ,ասել եմ և նորից կրկնում եմ , անկախության սերունդն է: Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլև պատիվ: Նոր սերունդ, որ բաց է աշխարհի առաջ և կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները: Նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների: Սերունդ, որի համար ազատության և ժողովրդավարության սկզբունքները մտածողության և աշխարհընկալման հիմքում են: Սա նոր սերունդ է, որ չի հանդուրժում և չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների և ազատությունների սահմանափակման որևէ քայլ: Վերջապես սա մի սերունդ է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է առյուծի նման:

Կարելի է մի շենք ավել կամ պակաս կառուցել, բայց մեզ համար ամենակարևորը մրցունակ և հաջողակ հասարակություն կառուցելն է: Մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, ովքեր վաղը ներկայացնելու են այս հասարակությունը: 
Ավելին, արդեն այսօր նրանք ներկայացնում են այս հասարակությունը՝ դրանով իսկ փառք բերելով մեր երկրին: Ինչպե՞ս չհպարտանանք այն երեխաներով, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ մեդալներ են շահում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում:

Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ: Ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինակին, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը:

Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարևորը: Պետությունը գործիք է, որ պիտի ծառայի մարդուն և ոչ հակառակը: Անկախության սերունդը ցանկանում է բարեփոխել այդ գործիքը: Նա ճիշտ ճանապարհի վրա է: Մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով: Այո, շատ դժվար է մի քանի տասնամյակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարյուրամյակում: Բա յց նաև հնարավոր է, որովհետև ճանապարհն արդեն հայտնի է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի անկախության վերջին քսանհինգ տարիները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր փոխարեն մեր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: Մենք կարողանում ենք լուծել և լուծում ենք դրանք ըստ առաջնահերթությունների: Ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ և դաշնակիցներ: Շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը: Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետև մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են: Որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի և ճշմարտությունն ասելու ճանապարհով: Մեր հարստությունը մեր հասարակությունն է: Ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին : 

Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավ որող վառ փարոս:

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է: Քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին: Վաղը անելու ենք ավելին: Այս ընթացքում ոչ միայն օգտագործել ենք նախկինում եղած ներուժը, այլև կուտակել ենք նոր փորձ և նոր ներուժ: Ձևավորել ենք նոր հարթակներ և գործիքներ, որ մեր առջև բացում են զարգացման նոր հորիզոններ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Մեր ազգային իղձերի իրականացումը մեր ձեռքերում է: Այն պահանջում է ժամանակ և աշխատանք: Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և նոր հաջողություններ ՝ ի փառս մեր երկրի և ժողովրդի: 

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ազատ, անկախ Հայաստանը: Մենք ասում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ եկել է», բայց անմիջապես երկրորդում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ավելի բարեկեցիկ և ավելի ապահով Հայաստան: 

Կեցցե՛ հայ ժողովուրդը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян