Ռեմզիի վերադարձը հետաձգվում է
СпортԼոնդոնի «Արսենալի» գխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի վերականգնման ժամկետները երկարաձգվել են:
Ուելսցի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել օգոստոս ամսին եւ սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է արդեն թիմի շարքում լիներ:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Չեմ կարծում, թե Ռեմզին կվերադառնա հավաքականների խաղերից առաջ: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է փոխանցել «BBC»-ը: