Դատարանը կվերանայի Նեյմարի տրանսֆերային գործը
СпортԻսպանիայի ազգային դատական կոլեգիան դատավոր Խոսե դե լա Մատեին հանձնարարել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերին առնչվող գործը:
Դե լա Մատան հուլիսին փակել է գործը, սակայն Գերագույն դատարանի անդամ Անխել Մունիլյոն պնդում է, որ բրազիլացու՝ «Սանթոսից» կատալոնական ակումբ տեղափոխվելու գործում օրինախախտում կա,- հայտնում է «El Pais»-ը:
2011 թվականին Նեյմարի հայրը, ով նաև որդու ներկայացուցիչն է, հայտնեց, որ կատալոնական ակումբը վճարել է 40 միլիոն եվրո:
Այնուհետև Մուրիլյոյի հանձնաժողովը պայմանագրում անհամաձայնեցված կետեր հայտնաբերեց: