Մարսելոն չի մասնակցի Ռեալի առաջիկա խաղերին
СпортՄադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (1:1) եւ փոխարինվել էր, ամենայն հավանականությամբ չի մասնակցի իր թիմի առաջիկա խաղերին:
«Արքայական ակումբի» պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է աջ ոտքի գերձգում:
Առայժմ հայտնի չէ Մարսելոյի վերականգնման հստակ ժամկետները, սակայն իսպանական լրատվամիջոցները նշում են, որ բրազիլացի պաշտպանին անհրաժեշք է մոտ երկու շաբաթ: