Ֆալկաոն դուրս է գրվել հիվանդանոցից
Спорт«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դուրս է գրվել հիվանդանոցից:
30-ամյա ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղից հետո՝ ստանալով ուղեղի ցնցում: Բժիշկները Ֆալկաոյին թույլ են տվել տուն վերադառնալ, սակայն նրան հանգիստ է հարկավոր: Հարձակվողը բաց կթողնի «Անժեի» դեմ «Լիգա-1-ը» 7-րդ տուրի հանդիպումը, գրում է France Football-ը:
Սպասվում է, որ Ֆալկաոն պատրաստ կլինի Լեւերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 27-ին: