Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում խստացվում են ընտրախախտումների համար պատիժները

Общество

Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև Ընտրական օրենսգրքի շուրջ երկարատև բանակցությունները, ի վերջո, տվեցին դրական արդյունք: Սեպտեմբերի 13-ին ԱԺ 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ստորագրեցին «Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկա կան մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» հայտարարությունը, որով, փաստորեն, հանգուցալուծում տրվեց երկար ժամանակ տևած քննարկումներին, որոնք միտված էին Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացների նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրմանը: Ձեռք բերված համաձայնությունը բավարարում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. համաձայնության ստորագրումից հետո ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների նախնական փուլին մասնակցած հասարակական կազմակերպություննե րը հայտարարություն տարածեցին, որում դրական գնահատեցին ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը:

Սա Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քաղաքական ուժերի ստորագրած երկրորդ փաստաթուղթն է: Խորհրդարանական նույն ուժերը հունիսին համաձայնագիր ստորագրեցին, որի հիման վրա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին: Փոփոխությունները վերաբերում էին ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառմանը, որոնց համար, սակայն  առաջացել էին անհաղթահարելի խոչընդոտներ, ինչի հետևանքով այդ փոփոխությունը չեղյալ համարվեց:

Նոր համաձայնագրով ամրագրված դրույթները փոփոխություններ են նախատեսում ոչ միայն Ընտրական, այլ նաև Քրեական օրենսգրքում: Իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված հիմնական համաձայնությունը վերաբերում է ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը: Երկար տարիներ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը  ընդդիմության գլխավոր պահանջն էր, որը միշտ մերժվում էր իշխանությունների կողմից: Եվ ահա սեպտեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրով իշխանություններն ընդառաջ գնացին ընդդիմության պահանջին: Ըստ համաձայնության` ստորագրված ցուցակները ոչ միայն կհրապարակվեն, այլ նաև կսկանավորվեն ու կտեղադրվեն ԿԸՀ կայքում: Նախատեսվում է նաև վերականգնել գրանցամատյաններում ընտրողների ստորագրման պայմանը, որը հանվել էր էլեկտրոնային գրանցման ներդրման պատճառով: 

Սակայն ստորագրված ընտրացուցակների հրապարակումը միակ կարևոր համաձայնությունը չէ: Նոր փոփոխություններով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատիժները: Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածում՝ բացի նրանից, որ հոդվածով սահմանված ընտրախախտումների համար նախատեսված է ազատազրկում 3-5 տարի ժամկետով, պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ  պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` «Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ պատժամիջոցները կլինեն 150-րդ հոդվածում կատարվելիք փոփոխություններին համահունչ:

153-րդ հոդվածից (Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով) պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաև, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ , վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով:

Համաձայնագիրն ամրագրում է, որ բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանման սարքեր տեղադրվեն և ապահովվի ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: 

ՀՀ կառավարությունը Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումն օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայի ավարտը:

Միևնույն ժամանակ, կողմերն ամրագրել են, որ այս համաձայնագիրը չի ենթադրում կոնսենսուս ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաև այլ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, կարևորելով 2016թ. հունիսի 16-ի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, սույն համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Շանթ Խլղաթյան

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби