Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գալիք երեք տարիներին Արցախի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի տարեկան 8%

Արցախի ՀՆԱ-ի իրական աճը 2017-2019 թվականներին կկազմի 8%, պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում:

Այս մասին Արցախի Հանրապետության կառավարության սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում, որը վարել է Արցախի վարչապետ ԱրայիկՀարությունյանը, հայտնել է  ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Այս մասին

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Օրակարգային հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև՝ «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:

Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարարը նշել է, որ 2017թ-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ-ի մասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%): Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում: Պետական բյուջեի ծախսերը 2017թ-ին կկազմեն 88,880.7 մլն դրամ (2016թ. 87,928.2 մլն դրամի դիմաց, աճը` 1.1 %), 2018թ.-ին` 88,858.6 մլն դրամ (նվազումը` 0.1%) և 2019թ.-ին` 89,233.3 մլն դրամ (աճը` 0.4%):

Ծրագրով նախատեսվում է նույն ժամանակահատվածում նվազեցնել սղաճի չափը, և 2019թ—ին պետական բյուջեն կատարել 7,681.0 մլն դրամ հավելուրդով, որը, վարչապետի խոսքով, կարող է ուղղվել սոցիալական ծախսերի չնախատեսված ավելացմանը: Նախարարի ելույթից հետո վարչապետը կառավարության քննարկմանն է դրել «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», որը հաստատվել է գործադիր մարմնի անդամների կողմից:

«ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ս. Թևոսյանը նշել է, որ նախատեսվում է 3 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքների ազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր և միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաև՝ խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվող հարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձևավորման ժամանակ իրենց իսկ կողմից կատարված կանխատեսումների պակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով):

Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվող նվազեցումները սահմանվել են` հիմնականում հաշվի առնելով ընթացիկ տարվա՝ այս պահի դրությամբ իրականացված ծախսերը: Բացի դրանից, առաջարկվել է 2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ նե րդրումների ծրագրի հատկացումները: Օրենքի նախագիծը կուղարկվի Խորհրդարանի քննարկմանը:

Վարչապետը, անդրադառնալով ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին, մասնավորապես, նշել է. «Նշված ծախսերի կրճատումները համաձայնեցված են գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն պետք է նշել, որ սոցիալական ծրագրերի ու ծախսերի կրճատումներ չունենք:
 
Ինչ վերաբերում է ավելացված ծախսերին, դրանք հիմնականում կուղղվեն շինանյութերի ձեռքբերմանը, որոնց գերակշիռ մասը կտրամադրվի Քաշաթաղի շրջանին՝ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, սակայն հատկացումներ կլինեն նաև Շահումյանի շրջանին և Մարտակերտի շրջանի՝ ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին:
 
Շինարարության ոլորտում ավելացված ծախսերի մի մասն էլ ուղղվելու է սահմանամերձ համայնքների ճանապարհների բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Բեյզ Մեթըլս»-ի հարկայինպարտավորությունների քիչ վճարումներին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք պայմանավորված են գնային անկումով և ներդրումայինծրագրերով:
 
Պղնձի միջազգային գինը նախատեսվածից ավելի ցածր է, իսկ մոտակա ժամանակահատվածում ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի շնորհիվ գալիք տարուց զգալիորեն ավելանալու են արտահանվող հանքանյութի ծավալները: Արդյունքում, 2017-2019թթ.-ին ընկերության վճարած հարկերն ապահովելու են պետական բյուջեի եկամուտների լրացուցիչ աճը» :

Գործադիր իշխանության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին օրինագիծ մշակել՝ կուտակված տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ, որպեսզի այն, 2017թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին, ներկայացվի ԱԺ-ին: 

«Մենք հարկային արտոնություններ արդեն մտցրել ենք ՓՄՁ-ի համար, սակայն տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ ևս պետք է որոշում կայացնենք, ինչը տնտեսվարող սուբյեկտներիհամար, նախ, լրացուցիչ խթան կհանդիսանա իրենց ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելու համար և, երկրորդ, տնտեսական ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն:
 
Բացի դրանից, առաջիկա տարիներին տարբեր խթաններ ենք կիրառելու նաևՓՄՁ-ի գործունեությունն աշխուժացնելու նպատակով , որը հնարավորություն է տալու ավելացնել հարկային մուտքերը»,- նշել է վարչապետը:



 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi