Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Կա մի սահման, որից այն կողմ երկրի ճակատագիրն է»․ Վարուժան Բաբաջանյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Orer.am կայքէջի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական այս նոր եթերաշրջանին: Փաստորեն մեկնարկել են ոչիշխանական ուժերի կողմից հանրահավաքները հանրապետության տարբեր քաղաքներում, մարզերում, ամսի 10-ին համապետական հանրահավաք կլինի հենց Ազատության հրապարակում: Արդյոք Ձեզ համար պա՞րզ են նրանց առաջ քաշած պահանջները:

-Բավականին զուսպ եմ վերաբերվում: Նախևառաջ, կա մարդկանց իդեաներին չխանգարելու խնդիր: Վերջիվերջո, այդ հարթակում մեր բազմաթիվ ընկերներ են կանգնած, և ես չէի ցանկանա անջատվել նրանցից: Պարզապես քաղաքական այս շրջափուլում ստացվել է այնպես, որ հարթակի լիդերներից ոմանց ես առանձնապես չեմ վստահում և հետևաբար փորձում եմ այս գործընթացում մի քիչ ստվերում մնալ, որովհետև չվստահելու իրական պատճառներ ունեմ: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացը բավականին դրական կողմեր ունի. մենք սոցիալական բողոքներից ի վերջո քաղաքական հուն ենք տեղափոխվում: Կապ չունի որակը, կապ չունի լիդերների որակը, ի վերջո, երկրում կա քաղաքական գործընթաց, ի վերջո, դա լակմուսի թղթի դեր է խաղում բոլորի համար, թե որքան է հասարակությունը լցված իիշխանությունների նկատմամբ: Եվ հանրահավաքը գուցե եթե անգամ դրական լուրջ արդյունքների չբերի, գոնե որոշակի զսպման օղակ կհանդիսանա իշխող ռեժիմի համար:

Եթե հարթակը ղեկավարեր Տեր-Պետրոսյանը իր թիմի հետ, գուցե շատ ավելի կանխատեսելի կլիներ, որովհետև Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչ է՝ կլասիկ առումով, և կանխատեսելի է: Նա սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կողմնակից է, և երկիրը ցնցումների չի տանի երբեք: Այդ առումով ես մշտապես հարգել եմ Տեր-Պետրոսյանին: Որքան էլ մենք էմոցիոնալ առումով իշխանությունների դեմ լցված ենք, վերջիվերջո, կա մի սահման, որից այն կողմ երկրի ճակատագիրն է, և փառք Աստծո, ի դեպ, թե՛ Դեմիրճյանը, թե՛ որդի Դեմիրճանը, թե՛ Տեր-Պետրոսյանը ժամանակին այդ սահմանը չանցան: Եվ դա իսկապես ողջունելի է, որովհետև իշխանափոխություն զուտ իշխանափոխության համար ես չեմ ընդունում: Իշխանափոխությունը պետք է բարիք բերի ժողովրդին, ոչ թե չարիք:

Ծառուկյանի առումով ես չեմ հասկանում վերջին շրջանի շատ հիստերիկ այս իրավիճակը, որովհետև, ի վերջո, նախագահական ընտրություններից առաջ Ծառուկյանի առաջադրման պրեսռելիզը պատրաստ էր, երևի թե տեխնիկական անսարքության պատճառով չհասավ լրատվամիջոցներին, և խոսել վճռականությունից… վերջիվերջո մենք դա տեսել ենք:

Գիտե՞ք՝ մի հետաքրքիր բան կա.նախ՝ իրենք այս հարթակից պետք է կոնցեպցիա տան. ում դեմ են պայքարում ընդհանրապես: Ի՞նչէ նշանակում այլընտրանք և ամբողջական իշխանափոխություն: Ինձ համար ամբողջական իշխանափոխությունը այս պահին, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ չեն եղել, Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, դրանից հետո հարթակից հնչեցին կոչեր, որ վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվում: Այսինքն՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի փուլում իրենց ասած իշխանափոխությունը եղավ: Հիմա ներմուծվել է «համակարգային փոփոխություններ»տերմինը: Ներեցեք, բայց այդ համակարգի գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը, եթե դուք բառացիորեն չեք հայտարարում նրա հրաժարականի պահանջը՝ կներեք, դա ինձ համար մանևրելու տպավորություն է թողնում: Ո՞ւր պետք է տանի այս մանևրը:

Այսօր եղբայրս, որ քաղաքականությամբ չի զբաղվում, մի հետաքրքիր դիտարկում արեց: Ասում է՝ ժամանակին այս հարթակում բոլորը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ պայքարում էին քոչարյանական ռեժիմի, Օսկանյանի մասնակցությամբ ռեժիմի, Մարտի 1-ի այս կազմակերպիչների դեմ: Այսօր նրանք դաշինք են կազմել: Հիմա ինչի՞ համար են պայքարում:

Հետաքրքիր հարց է, որի պատասխանը ես չունեի: Որքան էլ մենք շատ ցանկանանք իշխանափոխություն, վերջիվերջո, բարոյական նորմեր կան: Հուսամ որ կստանամ այդ հարցերի պատասխանները: Ես, համենայնդեպս, դեռ հույս ունեմ, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ քայլեր է անում:

-Շատերը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև էական տարբերություն չեն տեսնում:

-Էական տարբերություններ ես քաղաքական դաշտում չեմ տեսնում: Քաղաքական դաշտում նույնիսկ ՀԱԿ-ը, որ առանձին ձեռագիր էր, որոշակի առումով, թերևս նաև ստիպված սկսեց տարրալուծվել ընդհանուր դաշտի հետ, չնայած որ ինքը միշտ իր դիմագիծը ուներ: Այսօր բոլորը, փաստորեն, դարձել են այս համակարգի մի մասը:

Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ապա քաղաքական դասական առումով սա ամենավրեպ քաղաքականություն է Տեր-Պետրոսյանի կողմից, բայց Հայաստանի պայմաններում, երբ ամեն ինչ անձնավորված է, երբ որ մեկի պոչը մյուսի տակ է, երբ որ բոլորը բոլորին գիտեն: Վախենամ, որ չաշխատի, վախենամ, որ մենք նույն կոտրած դաշտակի առաջ կանգնենք:

Նույն ԲՀԿ-ն քառյակի, իսկ այժմ՝ եռյակի կազմում 12 պահանջի խնդիր դրեց: Այդ 12 պահանջները հիմա ուղարկել են գրողի ծոցը, այսինքն՝ ոչ ոքի հետաքրքիր չէ: Վերջիվերջո, քաղաքական գործընթացի համար շատ կարևոր էր, որ դուք նստեիք, կետ առ կետ այդ լուն ջարդեիք, հետո անցնեիք հաջորդ քայլին: Ձեր քաղաքական մանևրի գլխավոր օղակը 12 կետերն էին: Բաներ կան, որ հարցականներ են ծնում:

Ավելին՝ տեսանյութում:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме