Ախթալայում գործող քաղաքապետը վերընտրվեց
ПолитикаHraparak.am-ը գրում է.
Լոռու մարզի Ախթալա քաղաքում կրկին քաղաքապետ է ընտրվել համայնքի գործող զեկավար, ՀՀԿ-ական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկազ Խաչիկյանը: Նա ստացել է 643 ձայն: Առաջադրված մյուս երկու թեկնածուներն էին նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ով ստացել է 469 քվե եւ «Ախթալա արհեստակցական կազմակերպության» նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, ինքնառաջադրված Սասուն Վարդումյանը, ով ստացել է 111 քվե: Հիմնական մրցակցությունը տեղի էր ունենում նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ: Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման համար դատապարտված ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: