Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի հարկային համակարգը 25 տարեկան է

Հայաստանի հարկային համակարգը բոլորել է գործունեության 25-ամյակը: 1991թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած կառավարության որոշմամբ ստեղծվել է պետական հարկային տեսչությունը:

Անկախ հանրապետության այս կառույցն աշխատանքն սկսել է առանց սեփական հարկային օրենսդրության, պետական բյուջեի և վերջինի հարկային եկամուտների ծրագրման՝ չունենալով նյութատեխնիկական բազա, շենքային պայմաններ, անգամ ծանրակշիռ կադրեր:

«Ստեղծման պահին մեր երկիրը պատմականորեն չուներ նման փորձ, բացի տեսական պատկերացումներից, և առանց արտաքին օգնության պետք է ստեղծվեր մի ամբողջ համակարգ»,-հիշում է Արմեն Ալավերդյանը, ով այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է: Նա մտաբերում է 1994թ., երբ առաջին անգամ պետբյուջեի հարկային եկամուտների պլանավորումն իրականացվեց հայկական դրամով. «Այդ ժամանակ կար ընդամենը մոտ 3000 հարկ վճարող:

Դրանք հիմնականում պետական ձեռնարկություններն էին, որոնք բյուջեի եկամուտների գերակշիռ մաս ն էին ապահովում՝ 95%-ից ավելին, իսկ մյուս հարկ վճարողները խորհրդային կարգերի ժամանակ ստեղծված կոոպերատիվներն էին, որոնք տնային պայմաններում զանազան ծառայություններ մատուցելու թույլտվություն էին ստացել»:

Այսօր արդեն հաշվառված է 230 000 հարկ վճարող, որոնցից գործող են 80-90 հազարը, իսկ առանց լուրջ ռեսուրսների ստեղծված տեսչությունը 25 տարում դարձել է կայուն գործող համակարգ: Այն բաղկացած է վերադաս մարմնից և 20 տարածքային հարկային տեսչություններից:

Արմեն Ալավերդյանը հարկային ոլորտի ձեռքբերումներից առանձնացնում է սպասարկման ժամանակակից ծառայությունների ապահովումը, որն 90-ականներին բացակայում էր. «Միջազգային առաջավոր փորձի հիման վրա՝ մենք բոլոր տեսչություններում առանձնացրել ենք սպասարկման բաժիններ: Եթե նախկինում միայն թղթային կրիչով էինք ստանում հաշվետվությունները՝ ունենալով մեծ հերթեր, ապա էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ դրանց 92%-ը էլեկտրոնային է: Այս ցուցանիշով ՀՀ-ն առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլև զարգացող երկրների ցանկում»:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը վստահեցնում է, որ այսօր հարկային հսկողությունն իրականացվում է՝ բացառապես ռիսկային չափանիշների հիման վրա: Գործող 80-90 հազար հարկ վճարողներից ստուգման ենթարկվում է միայն 1.5%-ը, փոխարենը աճել է ստուգումների արդյունավետությունը. «Վերջին տարիների և 2016թ. 9 ամիսների ցուցանիշները վկայում են, որ առաջադրվում է լրացուցիչ այնքան հարկային պարտավորություն, որքան պետբյուջեի եկամուտները կազմում էին 1993թ.-ին: Այսօր ունենք հարկային եկամուտների կանխատեսման արդյունավետ համակարգ, որը հնարավորություն է տալիս ըստ տարածքներ ի, առանձին հարկ վճարողների, գործունեության ոլորտների հաշվառում վարել և գնահատել առանձին ոլորտներում ստվերի տոկոսը»:

Ի դեպ, եթե 1995թ. հարկային եկամուտների փաստացի մուտքագրված գումարը եղել է 54 մլրդ 200 մլն դրամ, ապա հիմա հարկային մարմինը 20 անգամ ավելի հարկային եկամուտներ է ապահովում պետբյուջե: Արդյունքն անդրադառնում է նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա. եթե 90-ականներին 8-9% էր վերադարձվում պետբյուջե, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 22%-ի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Ալավերդյանը հարկային համակարգի վերընթաց կենսագրությունը ներկայացնելիս չի մոռանում նաև աշխատակիցներին. «Հարկային ծառայությունը միշտ եղել է կադրերի դարբնոց, որտեղ աշխատել են հաշվապահական հմտություններով, գրագետ մարդիկ, ովքեր օրենսդրության պահանջով շարունակաբար կատարելագործվում են»: Հարկային համակարգի 25-ամյակի առթիվ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով «շնորհակալո ւթյուն» է հայտարարվել համակարգի 18 աշխատակցի և հարկային 106 ծառայողի:

Հարկային համակարգի ստեղծումից առայսօր ոլորտում աշխատող Արմեն Ալավերդյանը, խոսելով հարկային համակարգի զարգացման հայեցակարգի մշակումից, առանձնացնում է նաև այն հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ հարկային մարմինն առաջիկա տարիներին պետք է աշխատի. «Ձգտելու ենք ապահովել ստվերային շրջանառությունների հարկման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել հարկման նոր մեխանիզմներն ու տեղեկատվական տեխնոլոգիները՝ հարկային օրենսգրքի կիրառության մեջ դրվելու ընթացքում:

Մյուս գերատեսչությունների հետ տեղեկությունների փոխանակման մեխանիզմներն ենք կատարելագործելու: Լուծելու ենք նաև սոցիալական պաշտպանվածության խնդիրը, որը կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման ևս մեկ ուղիներից է»: Կոմիտեի նախագահի տեղակալը նկատում է, որ հարկային համակարգը մշտապես կարևորվել է հանրապետության բոլոր ղեկավարների կողմից, անգամ Սերժ Սարգսյանն այն անվանել է տնտեսության անվտանգության կարևոր բաղադրիչ: Դա, ինչպես նաև հասարակական պահանջը ստիպում են գիտակցել երկրի համար հարկային ծառայողի աշխատանքի կարևորությունը:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi