Ереван, 21.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват» Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения» Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера» Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годы КНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра» В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива Адвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса Багумяна Суд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупции CNN: Иран просит США смягчить санкции и разморозить активы


Ինչ են հուշում աստղերը

Lifestyle

Խոյ: Շտապողականություն հանդես մի բերեք: Ավելի լավ կլինի՝ մինչև կեսօր կարևոր գործեր չձեռնարկել, եթե նույնիսկ շատ եք ցանկանում: Այդ ժամանակահատվածում դուք հեշտությամբ կտրվեք սադրանքների, ինչից կարող են օգտվել մարդիկ, ովքեր ձեր լավը չեն ցանկանում: Ամենացավոտ հարվածը, սակայն, կարող է հասցնել այն մարդը, ում դուք վստահում եք: Նա կարող է ծաղրել ձեր զգացմունքները կամ գաղտնիքները դարձնել հասարակության սեփականությունը:

Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող կդասավորվի, և դա՝ ձեր շնորհիվ: Քննելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ դուք ճիշտ հետևություններ կանեք և դրանց համեմատ կփոխեք վարքագիծը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն:

Ցուլ: Տրամադրվեք պայքարի և մի մտածեք, որ հաղթանակը հեշտ կտրվի: Դրական միտումների ազդեցությունն այսօր աննշան է, իսկ տհաճությունները ներկայացված կլինեն հարուստ տեսականիով: Դրանք կարող են ծագել աշխատավայրոմ, տանը և նույնիսկ փողոցում:

Մեծ է ֆինանսական կորուստների հնարավորությունը, ծախսերը կլինեն ավելի շատ, քան սպասում էիք: Նշանի շատ ներկայացուցիչներ կփչացնեն հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Բայց Ցուլերը նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա փոխել իրենց վարքագիծը, թեև դա կարող էր օգնել՝ խուսափելու շատ դժվարություններից:

Երկվորյակ: Օրը թեև թեթև չէ, բայց արդյունավետ է: Քրտինքը ճակատին աշխատելու հեռանկարը ձեզ չի վախեցնում: Գործերը, որոնցով հարկ կլինի զբաղվել, հետաքրքիր են և, բացի այդ, հնարավորություն կտան փայլել սեփական տաղանդով և ցուցադրել մասնագիտական գիտելիքները: Բայց հշեք, այն մարդիկ, ում վրա կփորձեք տպավորություն գործել, չեն նկատի այդ ամենը, եթե դուք չփորձեք մի փոքր ինքնագովազդվել: Մի քաշվեք ինքներդ ձեզ գովելուց:

Հնարավոր են որոշ դժվարություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Շատ Խեցգետիններ կհիասթափվեն այն կանանցից, ում միշտ իրենց դաշնակիցն են համարել: Երեկոյան ինքնազգացողության հետ կապված թեթևակի խնդիրներ կարող են ծագել:

Խեցգետին: Ինչ էլ որ անելու լինեք, ձեզ հետապնդելու է հաջողությունը: Օգտվեք այդ հանգամանքից: Սակայն, ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի: Արդեն հաջորդ օրվա ավարտին այն աստիճանաբար կիջնի: Այդ պատճառով էլ նախապատվությունը տվեք այն գործերին, որոնք հնարավոր է արագ ավարտին հասցնել: Մեծ ծրագրեր կարելի է ձեռնարկել, եթե ձեզ աջակցում են ազդեցիկ դաշնակիցները:

Այսօր սկսվող ծանոթությունները կարող են աենահաճելի շարունակություն ունենալ: Բացի այդ, հնարավոր է, որ նշանի շատ ներկայացուցիչներ հանդիպեն այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում կօգնեն նրանց վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ բարելավել ֆինանսական դրությունը:

Առյուծ: Հնարավոր է ոչ հաճելի տեղեկություններ լսեք: Ձեզ համար կարևոր նշանակության հարցը կարող է լուծվել ոչ ձեր օգտին, բայց որքան սառնասրտորեն ընդունեք այդ իրաղությունը, այնքան լավ ձեզ համար: Սեփական հետաքրքրությունների համար համառ պայքարն անիմաստ է, աշխատեք միառժամանակ հարմարվել հանգամանքներին: Քիչ ավելի ուշ դուք կհասկանաք, որ դրանք այնքան էլ անբարենպաստ չեն ձեզ համար:

Օրը զերծ չէ դրական կողմերից: Անձնական հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար, ներդաշնալ ընթացք կուենան: Սիրահարված Առյուծների օրը լի է հաճելի անակնկալներով, հարմար՝ ռամանտիկ հանդիպման համար:

Կույս: Կարելի է կյանքի կոչել նախօրյակին ծագած որևէ գաղափար կամ ավարտին հասցնել այն գործերը, որ սկսել էիք կիրակի: Օրը նպաստավոր կլինի հատկապես այն Կույսերի համար, ովքեր այն կսկսեն նոր աշխատավայրում կամ նոր մարդկանց հետ շփումներով: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր մինչ այդ ձեզ չեն ճանաչել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին:

Աշխատեք՝ չներքաշվել տղամարդկանց հետ վեճի մեջ: Եթե կարելի է խուսափել ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ վեճերից, ուրեմն այդպես էլ վարվեք, այլապես հարաբերությունները կարող են փչանալ երկար ժամանակով, և դուք, անտեղի, լուրջ հակառակորդ ձեռք կբերեք:

Կշեռք: Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է զբաղվել սիրած գործով՝ չզգուշանալով որևէ մեկի քննադատությունից կամ ուղղակի բացասական վերաբերմունքից: Շանս կա հարթելու ոչ վաղուցվա մասնագիտական վեճը, գտնել այն մարդուն, ով կօգնի ձեզ լուծելու աշխատանքի հետ կապված խնդիրներ:

Դժվարություններ կծագեն օրվա վերջին մոտ: Հնարավոր է տհաճ նորություններ լսեք, լինեն անսպասելի ձգձգումներ և չծրագրավորած ծախսեր: Բայց ձեր տրամադրությունը ոչինչ չի փչացնեի, որովհետև հակված եք մտածելու, որ մանրուքների վրա չարժե ուշադրություն սևեռել:

Կարիճ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել: Հատկապես զգացմունքայնության տեսանկյունից ձեզ համար դա օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է: Ուրիշի ազդեցության տակ ընկնելու, խարդախներից տուժելու հավանականությունը մեծ է: Ստեղծված իրավիճակին (այդ թվում և ֆինանսական) տրված սառը և կշռադատված գնահատականը կօգնի ձեզ խուսափել վտանգներից:

Օրվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ: Շատ Կարիճների գլխում ինքնատիպ գաղափարներ կարող են ծագել, համարձակ մտքեր: Գործնական հոտառությունը բավականին սուր է: Եթե կորոշեք որևէ գործարք կնքել, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջող:

Աղեղնավոր: Առավոտյան ծագող փոքր դժվարությունները կարող են վրդովեցնել նշանի շատ ներկայացուցիչների: Նրանց թվում է, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն կեսօրին նրանք կհասկանան, որ իրավիճակը, թեև դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը: Դա հիմնականում վերաբերուում է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տղամարդկանց հետ հաճելի շփումների համար: Նոր ծանոթը կարող է դառնալ թե լավ ընկեր, թե գործընկեր, թե հովանավոր և թե զուգընկեր՝ ամեն ինչ կախված է ձեզնից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար:

Այծեղջյուր: Եղեք շատ ուշադիր: Օրը կարող է լուրջ խնդիրներ բերել կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ մակերեսային որոշումները (սա ավելի շատ վերաբերում է անձնական կյանքին) ոչ միշտ են ճիշտ: Աշխատեք վերլուծել իրավիճակը, հաշվի առեք բոլոր, անգամ մանրուք թվացող հարցերը, որոնց վրա դուք ուշադրություն չէիք դարձնի այլ հանգամանքներում:

Այսօր ձեզ կօգնեն մարդիկ, որոնց հետ ծանոթացել եք դեռ ամռանը: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը ձեզ հակար ավելի հեշտ կլինի, քան նրանց, ովքեր վաղուցվա ծանոթներ են կամ նույնիսկ բարեկամական կապեր ունեն ձեզ հետ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Ջրհոս: Այսօր մարդիկ, ում հետ կապված եք գործնական կապերով, կփորձեն ճնշուներ գործադրել և ստիպել ձեզ ընդունել որոշումներ, որոնք չեն բխում ձեր շահերից: Ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք նախ՝ հանգստանալ, ապա՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը, վանել ուրիշների հուշումներն ու ձեզ պարտադրվող մտքերը: Այդ պատճառով էլ ցանկալի չէ, որ գործնական խնդիրների կարգավորմամբ զբաղվեք ճաշից առաջ:

Հակառակ գործնականի՝ ռոմանտիկ հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, եթե դուք ազատություն չտակ ձեր մռայլ երևակայություններին, չփորձեք վատը փնտրել այնտեղ, ուր այն լինել չի կարող ընդանրապես: 

Ձկներ: Ճարպկորեն օգտվելով ստեղծվող իրավիճակներից՝ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը և լավ վաստակել: Վտանգ չկա, որ ուրիշները ձեզ կկշտամբեն ինտրիգների հակվածության կամ դիմացինի վստահությունը շահագործելու մեջ: Դուք ազնիվ եք: Պարզապես կատարում եք քայլեր, որոնք մյուսների մտքով իսկ չեն անցնում:

Օրը խիստ բարենպաստ է սիրային հարցերի համար: Հատկապես այն Ձկները, որ վերջերս են միայն սիրահարվել, կզգան զգացմունքների ուժն ու եկկողմանիությունը, հեշտությամբ կհասնեն փոխըմբռնման: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянСтипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»