Վարչապետը շնորհավորեց Արմեն Գևորգյանին և Վիգեն Սարգսյանին
ПолитикаՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում շնորհավորեց ՀՀ աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին: «Շնորհավորում եմ, պարոն Գևորգյան, այս բարձր պաշտոնը ստանձնելու համար: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ և առավելագույնս անկեղծ ու բաց»,-ասաց վարչապետը:
Դիմելով Վիգեն Սարգսյանին՝ վարչապետը նշեց. «Մենք Ձեզ ցանկանում ենք ամենայն հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու տեղը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում»: