Մրցույթի միջոցով կորոշվի,թե ով է փոխարինելու Արմեն Ամիրյանին
ПолитикаՀՀ Նախագահը կարգադրություն է ստորագրել «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին»:
Հիշեցնենք, որ այս տեղը թափուր մնաց հանձնաժողովի անդամ Արմեն Ամիրյանի` ՀՀ մշակույթի նախարար նշանակվելուց հետո:
Մրցույթն անցկացնելու համար ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով: