Ереван, 30.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ralph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис Олимпиады Politico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов Рейс из Краснодара в Ереван отменен AP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человек МИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организаций РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви «Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мира ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктуры Армения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом секторе


Տասնչորսերորդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ին Երևանյան 12 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում

Культура

 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացավ հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը և հյուրընկալել էր 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում՝ հեղինակավոÖ € արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:  Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի մամուլի շառայությունից՝ հավելելով. «Երևանյան 12 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը անցկացրեցին վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի  (Գերմանիա) «Հոգիների աճուրդը» (բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան) ներկայացումները:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ:

Նշենք, որ միջազգային ձևաչափով գիտաժողով ԵԹԿՊԻ-ում տեղի էր ունենում առաջին անգամ, որը և իր ողջույնի խոսքում կարևորեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Նա առանձնահատուկ անդրադարձավ «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի համագործակցությանը, ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին, ներկաներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ով նշանակալի համարեց նմանատիպ գործունեությունը:

Առաջին նիստը նախագահեց մեր բուհի պրոֆեսոր, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, ով ողջունեց մասնակիցներին և ինստիտուտի պատմության մեջ այս գիտաժողովը համարեց բացառիկ:

Երկրորդ նիստը նախագահեց Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, մեր բուհի պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը: Նա ողջունելով ներկաներին և գիտաժողովի մասնակիցներին մաղթեց նրանց հետաքրքիր և բովանդակալից նստաշրջան:

Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ էր սպասվում. անցկացվեց լեհական ծրագիր: Այն կրում էր «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը. Ցուցադրվել է 3 պարային ներկայացում («Սենյակ 40», «Գործողություններ (Acts)», «Չպատմված պատմություններ»):

Այս ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, որոնց համախմբում է Լեհական պարահարթակ 2014-ը: Այն լի է պարային ներկայացումներով, սեմինարներով, հանդիպումներով և քննարկումներով, որոնք տեղակայված են Արևելյան ընկերակցության երկրների 4 մայրաքաղաքներում`Մինսկում, Կիևում, Թբիլիսիում և Երևանում: Նախագիծն իրականացվում է տեղի փորձառու մշակույթի գործիչների հետ համագործակցությամբ և Լյուբլինում կայացած Լեհական պարահարթակ 2014-ին սկիզբ առած համագործակցության շարունակությունն է: Այն նպատակ ունի կառուցել փորձի փոխանակման հարթակ Լեհաստանի և Արևելյան ընկերակցության երկրների տարբեր պարային բեմերի միջև: Ծրագրի առաքելությունն է վերականգնել և ուժեղացնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից պարի ընդհանուր պատմական դիսկուրսի ընկալումը, որը ոչ միայն պետք է հետևի միջազգային տենդենցներին, այլ նաև հզորացնի տեղական մշակույթները և աջակցի երկրներին փորձի փոխանակման միջոցով պայքարել պարարվեստի զարգացմանը խոչընդոտող քաղաքական և տնտեսական խնդիրների դեմ:

Փառատոնը բացվել է «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Վլադիմիր Պանկով):

«Իլխոմ» թատրոնը հիմնադրվել է 1976 թ-ին: Վերջին 10 տարիների ընթացքում այս թատրոնի ներկայացումները արդեն ներկայացվել են ավելի քան 40 միջազգային թատերական փառատոներին, 21 երկրներում: «Յոթ լուսին» -ը համատեղ նախագիծ է «Իլխոմ» թատրոնի և Սաունդրամա ստուդիայի միջև՝ հիմնված Ալիշեր Նավոյի «Յոթ լուսին»-ը գործի վրա:

Այս ներկայացումը գերագնահատված սպասումների ողբերգության մասին է. իշխանության մոլուցքը համարժեք է պարանոյայի, և այն խոցում լիրիկական հոգին՝ նկարչի հոգին:

Հիմնական ներկայացումների մուտքը եղել է հրավիրատոմսերով և անցագրերով, ինչը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի)»:

Ralph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис Олимпиады«Если ты не можешь защитить границы своей страны — не перекладывай эту проблему на других»: Айк Наапетян — Пашиняну Пашинян, изменив внешний стратегический курс страны с России на Запад, разрушил нашу систему безопасности — Суренянц Idram и WeChat Pay запускают стратегическое партнерство в АрменииPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийИзвестные политики и эксперты обсудили новые вызовы безопасности Армении. Новый уникальный интерактивный формат круглого стола. Имена победителей третьего тура конкурса Junius известныВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»TRIPP — это большая авантюра и договоренность за спиной Армении. С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираИстинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыДоктрина «Западного Азербайджана», по сути, совпадает с навязываемой властями концепцией «Четвёртой Республики» Армения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеНа сегодняшний день в Арцахе тоже всё спокойно,но без армян!Желание Азербайджана сделать Армению вассалом турецкого мира. Мы- воины нашего Отечества, и наш долг — обеспечивать безопасность нашего народа и могущество Армении Заместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаАрмянская армия — это гордость армянской нации. Аршак КарапетянБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной АфрикиВ администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок»