Կատալոնիան Մադրիդի հետ համաձայնեցնում է անկախության հանրաքվեի պայմանները
Международные новостиԿատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Մադրիդին ներկայացրել Է Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հանրաքվեի անցկացման պլանը եւ Իսպանիայի կառավարությանն առաջարկել՝ ներկայացնելու իր տեսակետները:
Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել Է La Vanguardia թերթը:
Պուչդեմոնի խոսքով, որից մեջբերում Է արել հրատարակությունը, այդ պլանը «չի բացառում իր առաջարկությունները ներկայացնելու պետության հնարավորությունները»: Ինչպես նշվում Է, Կատալոնյան կառավարության ղեկավարը պատրաստ Է քննարկել այն ամենը, ինչ վերաբերում Է հանրաքվեի կազմակերպման ժամկետին, պայմաններին, հարցի ձեւակերպմանը, ինչպես նաեւ դրա անցկացման վրա մորատորիում սահմանելու հնարավորությանը:
Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել Է, որ տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն կկայանա 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: