Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նուրսուլթան Նազարբաևը
ПолитикаՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: