Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


10 լեգենդ Սվո Ռաֆի մասին

Lifestyle

Քրեագետ Սերգեյ Գալոյանը newmag.am կայքին է ներկայացրել Սվո Ռաֆի մասին ամենատարածված ասեկոսներն ու իր անձնական արխիվի լուսանկարներն ու տեսանյութերը:

7 գիշեր՝ գաղութի պետի սենյակում

17-ամյա Կիման՝ մեկ տարեկան երեխան գիրկը, սկեսրայրի ու սկեսրոջ հետ 1957 թվականին հասել էր Արխանգելսկ: Ամուսինն այդտեղից 28 կիլոմետր հեռու էր՝ 3-րդ ուղղիչում (խիստ ուժեղացված գաղութում): Գաղութի պետը յոթ օրվա տեսակցություն թույլ տվեց: Ամուսինները, հայրը, մայրը, փոքրիկ աղջնակը պետք է միասին մնային մի բարաքում: Սվո Ռաֆը, որին զարմացրել էր դեռատի կնոջ անձնվեր սերը, կարողացավ միայն ամուսինների համար գոնե գիշերները՝ երեկոյան հաշվառումից հետո, «ձեռք բերել» նաև գաղութի պետի առանձնասենյակը:

Ծեծ ու խրատ` խոտորվածներին

Ջահել տղերք էին, գողական ռոմանտիկայով ոգևորված՝ մտել էին Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկը, մի քանի շիշ օղի ու գինի, 2-3 կիլո երշիկ, կոնֆետ թռցրել: Ու հայտնվել էին ուղղիչ աշխատանքային գաղութում: Իրենց տարածը մեծ բան չէր, պարզապես տղամարդանալու, հասուն մարդ երևալու ձգտումն էր դրան մղել: 1966 թվականն էր: Ռաֆայել Բաղդասարյանն արդեն «օրենքով գող» Սվո Ռաֆն էր. նա տեսել էր բանտերի և ՈՒԱՀ-ների դաժանությունները: Սվոն մի լավ ծեծ տվեց այդ տղաներին, այնպիսի մի ծեծ, որ հիմա՝ 41 տարի անց, նրանցից մեկի՝ Վաղարշակի ոսկորները ցավում են: 41 տարի անց Վաղարշակը հստակ հիշում է Ռաֆայել Բաղդասարյանի խոսքը. - Սրանո′վ է ավարտվում ամեն մի գողություն ու թալան, սա′ է գողի կյանքը: Ձեր տունը բանտն է դառնալու, ծեծն ու ստորացումը: Ահա′ ամբողջ ռոմանտիկան: Սա՞ եք ուզում:

Երևանի բանկը կտրելու լեգենդը

Շատերն են հիշում 1977-ի օգոստոսի 8-ը, երբ հաղորդագրություն տարածվեց Երևանի պետական բանկից 1 միլիոն 500 հազար ռուբլի հափշտակելու մասին: Այդ ժամանակ Ռաֆայել Բաղդասարյանը Երևանում էր: Եվ ուներ հզոր ալիբի, մի կնոջ հետ երեք օրով փակվել էր Լենինի (այժմ Մաշտոցի) պողոտայի բնակարաններից մեկում: Սակայն տեղական միլիցիան, որոնց ղեկավարում էին Մոսկվայից ժամանած ԽՍՀՄ ՆԳՆ բարձրաստիճան սպաները, անմիջապես «բերման են ենթարկում» Սվոյին: Վերջինս, իհարկե, հստակ հաստատում է իր ալիբին և խորհուրդ տալիս հանցագործին փնտրել հենց բանկի աշխատողների շրջանում: Ինչպես և պարզվում է մեկ տարի անց՝ հանցագործությանն անմիջական մասնակցություն էր ունեցել բանկի աշխատակից Զորիկ Բաղյանը:

Հայրենասիրության լեգենդը

Չնայած կրիմինալ աշխարհում ազգային պատկանելությունը գլխավոր դերակատարություն չունի՝ Ռաֆայել Բաղդասարյանը միշտ էլ օգնել է Հայաստանին և հայերին՝ հատկապես 1989- 1992 թվականներին: 1988-ի երկրաշարժից տուժած, տնտեսապես ծանր վիճակում հայտնված շատ ընտանիքներ են ստացել նրա աջակցությունը: Փակված երկաթուղագծեր են բացվել, հարյուրավոր ավտոմեքենաներ են մտել Հայաստան ու Արցախ՝ բեռնավորված անհրաժեշտ իրերով, հագուստով, սննդամթերքով: Սակայն այս մասին նա չի ցանկացել խոսել: Այս մասին պատմում են մարդիկ, ովքեր անմիջականորեն շփվել են նրա հետ, պատմում են մարդիկ, ովքեր բնավ կապ չունեն հանցագործ աշխարհի հետ և ծանոթ չեն այդ «կրիմինալի նրբություններին»:

Վախճանի լեգենդը

1993թ. հունիսի 23-ին, 11:40-ին հիվանդանոցի (ԽՍՀՄ, ապա՝ ՌԴ ազգային անվտանգության պետական կոմիտեի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներից մեկը) հատուկ բաժանմունքում իր մահկանացուն կնքեց 63-ամյա Ռաֆայել Մկրտչի Բաղդասարյանը: «Օրենքով գող» «Սվո Ռաֆը»: Լեֆերտովոյի բանտից հիվանդանոց նրա տեղափոխումը կատարվում էր մեծագույն գաղտնապահությամբ (նրան հիվանդանոց հասցրին ու վիրահատեցին «Աշոտ Բալայան» անվան տակ), բայց նրա «զինակիցներն» ու համակիրները նույն օրն էլ արդեն գիտեին, «կնքահայրն» այլևս չկա… Սվոյին թաղեցին Երևանում, հունիսի 26-ին: Անսովոր թաղում էր: ՀՀ մայրաքաղաք էին հասել մեծ թվով արտասահմանցիներ, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանությունների և Ինտերպոլի քարտադարաններում գրանցված էին որպես կրիմինալ աշխարհի հեղինակություններ և հետախուզման մեջ էին: Եկել էին Մոսկվայից, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, նաև Ադրբեջանից: Պատահական չէ, որ առանձնացրինք Ադրբեջանը: Այդ ժամանակ արցախյան պատերազմն էր, և 1993-ին Ադրբեջանի որևէ պատվիրակության ժամանումը Երևան պարզապես անհավատալի կարող էր թվալ: Այսուամենայնիվ Ռաֆի հուղարկավորության ժամանակ որևէ պատահար տեղի չունեցավ: Կրիմինալ աշխարհն իր օրենքներն ունի… Հուղարկավորությունը շքեղ էր: Երևանը, որ այդ ժամանակ ամբողջ օրվա ընթացքում միայն 2-3 ժամով էր հոսանք ունենում, ամբողջ երեք օր նույնիսկ կես ժամով չզրկվեց հոսանքից: Որոշ աղբյուրներ պնդում են, թե հոսանքն անընդմեջ ապահովելու համար Բաքվից հսկայական քանակությամբ մազութ էին բերել Ռաֆայել Բաղդասարյանի «զինակիցները»: Քաղաքի գրեթե կես մասում դադարեցվել էր երթևեկությունը: Իսկ երբ հանգուցյալի մարմինը դուրս բերեցին փողոց, տասնյակ աղավնիներ բարձրացան երկինք: Սակայն սգո արարողության մասնակիցները բնավ սենտիմենտալ մարդիկ չէին: Արտասվողներ գրեթե չկային: Մռայլ դեմքեր էին. ջղային, զգուշավոր, անհանգիստ:

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”