Նոր վարչապետը կարող է ծպտյալ միլիոնատերերից կամավոր-պարտադիր բռնագանձումների դիմել. Արման Մելիքյան
ПолитикаNews.am-ը գրում է.
Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպված կարող է լինել շատ ավելի կտրուկ միջոցների դիմել պետական գանձարանը լցնելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակci հետ զրույցում նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Հայաստանին մոտ ժամանակներս իրական տնտեսական աղետ՝ դեֆոլտ է սպասվում, Արման Մելիքյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումը չեմ կարող ժխտել, կամ հաստատել՝ գուցե տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որը թույլ է տալիս նրան վստահորեն խոսել մեր տնտեսության սպասվող աղետի մասին: Անզեն աչքով էլ երեւում է, որ լրջագույն տնտեսական խնդիրների առջեւ ենք կանգնած եւ չեմ բացառում, որ նորանշանակ վարչապետը շատ ավելի կտրուկ միջոցների ստիպված կլինի դիմել՝ ընդհուպ մինչեւ հանրության համար գաղտնի մնացած, սակայն իշխանության վերին օղակներին հայտնի ծպտյալ միլիոնատերերից որոշակի գումարների կամավոր-պարտադիր բռնագանձումը հօգուտ պետական գանձարանի»,-ընդգծել է Մելիքյանը։