Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում հյուրընկալել են «Հայկական մշակույթի օրերը»

Культура

Տրանսիլվանիայի Թըրգու Մուրեշ քաղաքում հոկտեմբերի 15-16-ն անցկացվել են Հայկական մշակույթի օրեր։  Միջոցառումը կազմակերպել էր տեղի Հունգարահայոց միությունը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում ներառնված էին գիտաժողով, պատմական Հայաստանի քարտեզների ցուցահանդես, գեղարվեստական ծրագիր, պատանիների ճանաչողական մրցույթ և ժողովրդական արվեստի վարպետների գործերի ցուցահանդես-վաճառք:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հոկտեմբերի 15-ի առավոտյան Թըրգու Մուրեշի մշակույթի պալատում տեղի ունեցած գիտաժողովին զեկույցներ ներկայացվեցին նշանավոր հայերի՝ Տրանսիլվանիայում և 19-20-րդ դարերի Հունգարիայում ունեցած դերի մասին: Գիտաժողովը բացեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

«Հայապահպանությունը Ռումինիայում դրված էինստիտուցիոնալ հիմքի վրա, քանի որ Ռումինիայիկառավարությունը ֆինանսավորում է Ռումինիայի Հայոցմիության գործունեությունը, որի ներքո գործում են մշակույթիտներ, թանգարաններ, գրադարաններ, խմբագրություն,հրատարակչություն, տպարան, մեկօրյա դպրոց: Կառավարությունը հոգում է նաև հայկական վանքերի և եկեղեցիների նորոգման և պահպանության ծախսերի մի մասը: 

Կլուժիհամալսարանում հիմնվել է Հայագիտության ինստիտուտ, Բուխարեստի համալսարանում դասավանդվում է հայերեն, հրատարակվել ենարևմտահայերենի և արևելահայերենի դասագրքեր: Տարեկան տասնյակ գրքեր և ուսումնասիրություններ են հրատարակում հայերի և հայոցպատմամշակութային ժառանգության վերաբերյալ, ռումինական հեռուստառադիոն և մամուլը, թատրոնները և համերգասրահներըհաճախակի են անդրադառնում հայկական թեմաներին: Հայաստանի կառավարությունը ևս անմասն չի մնում Ռումինիայումհայապահպանության գործում: 

ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, կրթության, ինչպես նաև տարածքային կառավարմաննախարարություններն ակտիվորեն ներգրավված են զանազան ծրագրերի մեջ»,-  իր խոսքում ընդգծեց ՀՀ դեսպանը: ՀՀ ներկայացուցիչը միաժամանակ առանձնահատուկ կարևորեց երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և դրա դերակատարությունը նաև տեղական հայկական կյանքի, հայկական ժառանգության նկատմամբ խնամքի խրախուսման տեսակետից:

Դեսպան Գասպարյանը բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ ռումինահայ համայնքի, մասնավորապես տրանսիլվանահայերի ջանքերը, որոնք, մասնավորապես, ուղղված են երիտասարդության ներգրավմանը:

Այդ առիթով Հայաստանի դեսպանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր հանձնեց Թըրգու Մուրեշի Հունգարահայոց միության նախագահ Աթիլա Պուշկաշին, ինչպես նաև Գեորգենի Հունգարահայոց միության նախագահ Լասլո Կուլչարին և վարչության անդամ Գյուլա Բուշլիգին:

Այնուհետև Տրանսիլվանիայի տարբեր քաղաքներից և Բուդապեշտից ժամանած զեկուցողներ հանդես եկան Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ ընտանիքներից սերող նշանավոր օպերային երգչուհի Կոռնելիա Հոլոշիի (1827-1890), դաշնակահար Գյուլա Շյոնհերի (1864-1908), 1928թ. Ամստերդամի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Լայոշ Կերեստեսի (1900-1978), նշանավոր հոգևորական Յոակիմ Գյորոգի և 1956թ. հունգարական ապստամբության հերոս Գերգեյ Պոնգրացի (1932-2005) մասին զեկույցներով:

Գիտաժողովից հետո Մշակույթի պալատում հայկական դուդուկի մասին զեկույցով և Կոմիտասի ու հայկական մեղեդիների կատարումով հանդես եկավ Թըրգու Մուրեշի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամ Դոմոկոշ Օսը: Հայկական պարային տարրեր ներկայացրեց «Անդրաշ Լորանտ» պարախումբը:

Երեկոյան Թըրգու Մուրեշի միջնադարյան ամրոցի Նահանգային թանգարանում բացվեց Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գասպարյանը, իսկ բուն ցուցահանդեսը ներկայացրեց քարտեզագետ, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի դասախոս դր Սոմբոր Բարտոշ-Էլեկեշը: Թանգարանում ամփոփվեցին նաև Տրանսիլվանիայի հայ երիտասարդության ճանաչողական մրցույթի արդյունքները և հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

Հաջորդ օրը Թըրգու Մուրեշի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ հայկական թեմաներով` ռումինաբնակ վարպետների փայտաքանդակների, կերամիկայի և կաշվե իրերի ցուցահանդես-վաճառք:

Թըրգու Մուրեշի Հայկական մշակույթի օրերին ներկա էին տեղի պետական, քաղաքական և հոգևոր շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր, որոնց մեջ Հունգարիայի խորհրդարանում հունգարահայոց ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը և Միերկուրեա Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Զոլտան Շանդորը: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական մամուլում:

Հայկական մշակույթի օրերի շրջանակում դեսպան Գասպարյանն այցելեց Թըրգու Մուրեշի կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկ գերեզմանատուն, որտեղ եկեղեցու խորանում և ապակենկարներին պատկերված են Սբ Գրիգոր Լուսավորչի կողմից Հայոց Տրդատ թագավորի մկրտության տեսարաններ, իսկ եկեղեցու նկուղներում և գերեզմանատանն ամփոփված են Տրանսիլվանիայի նշանավոր հայերի աճյուններ և տոհմիկ դամբարաններ»:

Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»