Նարեկ Ադոնցը ևս նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
ПолитикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Նարեկ Ադոնցը նշանակվել է վարչապետի օգնական։Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Նարեկ Ադոնցը, ով Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին է, 2011 թվականին եղել է Երևանի քաղաքապետի օգնական, այնուհետև աշխատել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, որպես գործադիր տնօրենի խորհրդական, արտաքին կապերի բաժնի պատասխանատու:
Կարեն Կարապետյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ վարչապետի օգնական էր նշանակվել Աշոտ Մարգարյանը: