Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կառավարության նոր ծրագիրը

Политика

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի պատգամավորներ,

կառավարության հարգելի անդամներ,

թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը գործունեության ծրագրի ներկայացման առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկման համար:

Մեր հանրապետությունը, տեւական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական եւ նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի` երկրի տնտեսության, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ բարեփոխումները մենք սկսել ենք վաղուց, անցել ենք բավականին ծանր եւ դժվարին փուլեր եւ ներկայում էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին: Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսեւորումներից, մենք ի զորու են հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մեր երկրի առջեւ:

Կառավարության գործունեության ծրագիրը, կարծում եմ, իրատեսական հիմքի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող եւ կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է` կառուցված ներկայի հնարավորությունների եւ ապագայի պատկերացումների վրա: Առաջադրելով նոր մոտեցումներ ու գաղափարներ՝ այն հիմնվում է նաեւ արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին եւ պետք է ապահովեն դրանցով հետապնդվող խնդիրների լուծումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում: Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ եւ ռազմավարական, այլեւ այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում եւ կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով: Այս առումով, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհրդարանին եւս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձեւավորման տեսանկյունից:

Սա այն կարեւոր հանգամանքներից մեկն է, որն արտացոլված է նաեւ կառավարության ծրագրում` մի շարք ոլորտների կտրվածքով առանձնահատուկ ամրագրելով մի քանի ամսից մինչեւ մի քանի տարվա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ եւ դրանց լուծմամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներ: Այն ենթադրում է նաեւ ավելի տքնաջան աշխատանք, ավելի մեծ անձնական ու միաժամանակ միասնական պատասխանատվություն գործադիր եւ օրենսդիր մարմինների համար:

Բարձր եմ գնահատում նաեւ ծրագրի հիմքում դրված կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գաղափարախոսությունը, ինչը չափազանց կարեւոր է մեր հանրապետության ռեսուրսային սահմանափակ հնարավորությունների, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առկա իրողություններով պայմանավորված արտաքին օժանդակության ծավալների նվազման տեսանկյունից: Համոզված եմ, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլեւ իրական նախադրյալներ կստեղծի բնակչության եւ իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական «բեռի» զգալի թեթեւացման համար:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել կառավարությանը, կոչ եմ անում քվեարկության միջոցով հավանություն տալ ներկայացված ծրագրին՝ վստահ լինելով, որ կառավարությունը պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով եւ մեր աջակցությամբ կկարողանա իրագործել այն»: 

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян