ՀՀԿ-ականները սպասում են զանգի
ПолитикаԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով այն հարցին, թե նոր վարչապետն ասում է, որ եթե որեւէ մեկի մոտ ներկրումների հարցում ստեղծվի խոչընդոտ, զանգահարեն իրեն, ընդ որում` նման մոտեցում են ցուցաբերել նաեւ նախորդ վարչապետերը, եւ ստացվում է, որ ամեն ինչ կրկնվում է, պատասխանեց.
«Եթե կա նման երեւույթ, բնականաբար, պատասխանն ինչպիսի՞ն պետք է լինի` եթե կա երեւույթ, դիմեք, խնդիրը հարթենք: Նույն պատասխանը նաեւ ես եմ տվել տարիներ առաջ, ամիսներ առաջ»,- ասաց նա։
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ արդյոք մինչեւ հիմա նման երեւույթներ չե՞ն եղել, որ ահազանգ չի ստացվել, ասաց, որ նման դեպքերում ասում ենք՝ զանգեք: «Մինչեւ այսօր զանգ չենք ստացել: Հիմա վարչապետը նույն բանը պետք է ասի, ասում է՝ եթե կան խոչընդոտներ, զանգահարեք, խնդիրը հարթենք»:
Արձագանքելով դիտարկմանը, թե ներկրման եւ, մասնավորապես, շաքարի ներկրման դաշտում առկա են անհավասար պայմաններ, Բաղդասարյանը նշեց. «Եթե որեւէ մեկը ներկրման հետ խոչընդոտ կունենա, թող զանգահարի: Թող զանգերը լինեն, եւ դրանից հետո հետեւություններ կարվեն: Եթե չհարթվի, կարող եք այդ հարցը նորից բարձրացնել, դուք խոստանում եք եւ չեք անում: Այսօրվա վարչապետը խոսքի մարդ է, Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ, եթե նման ահազանգեր եղել են, անմիջապես հետեւություններ արվել են»,- ասաց նա: