Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը ՀԲ-ի «Գործարարություն» զեկույցում

Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում):

«Գործարարությու ն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի: («Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալից յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է:

Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է:):

Այս մասին տեղեկացրին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսությունները Համաշխարհային բանկի խմբի գործարարության դյուրինության զեկույցում լավագույն բարելավողների շարքում են:

Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ՝ ըստ այսօր հրապարակված «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի:

Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում): «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից  ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի:

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

 Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:   

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը («Գործարարություն 2017»-ում՝ 35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են: Երկրորդ տարին շարունակ Ղազախստանը՝ գործարարության յոթ բարեփոխումներով, իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է` Ինդոնեզիայի հետ միասին: Տարածաշրջանում Վրաստանն ու Բելառուսը հաջորդում են հինգ և չորս բարեփոխումներով՝ համապատասխանաբար:

Օրինակ՝ Վրաստանն ամրապնդել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ մեծացնելով կորպորատիվ հիմնական որոշումներում բաժնետերերի իրավունքներն ու դերը և հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:

Տարածաշրջանում լավագույն վարկանիշն ունեցող տնտեսությունը Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունն է, որի համաշխարհային վարկանիշը 10  է: Նախկին բարեփոխումների շնորհիվ՝ այժմ Մակեդոնիայի ՆՀՀ-ում բիզնես սկսելու համար ձեռնարկատիրոջից երկու օր է պահանջվում, ինչը զգալի պակաս է տարածաշրջանային միջին՝ 10 օր կազմող ցուցանիշից:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների կողմից իրականացված բարեփոխումների միջոցով շարունակվում է ձեռնարկատերերի համար տնտեսվարման միջավայրի բարելավումը: Օրինակ՝ տարածաշրջանում հարկերի վճարումն այժմ ընդգրկում է միջինը 18 վճարում, ինչը հինգ տարի առաջ պահանջվող վճարումների թվի կեսից պակաս է:

«Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանը շարունակաբար եղել է մեկ տնտեսության հաշվով բարեփոխումների միջին թվովամենաբարձր տեղ զբաղեցնող տարածաշրջանը, և ընթանում է բարձր եկամտով տնտեսություններում առկա նույն լավ գործելակերպի ներդրման ուղղությամբ»,- ասաց Ռիտա Ռամալհոն՝ «Դունիգ բիզնես» ծրագրի ղեկավարը:

Անցյալ տարի տարածաշրջանի տնտեսություններն իրականացրել են աշխարհում առավելագույն թվով բարեփոխումները հարկերի վճարման (ընդհանուր թվով 13 բարեփոխում), էլեկտրաէներգիա ստանալու (ութ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (յոթ) ոլորտներում:  Օրինակ՝ Տաջիկստանը ներդրեց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրեր և տվեց ճանապարհային հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն:

Այս բարեփոխումների շնորհիվ՝ միջին չափի ընկերություններն այժմ տարեկան 12 վճարում են կատարում՝ նախկին 28-ի փոխարեն: Ավելին, թեև Թուրքիան չեկերի վրա տարածվող գործարքի հա րկի դրույքաչափը բարձրացրեց, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի և էլեկտրոնային հաշվետարության ներդրմամբ հարկերի վճարումն ավելի դյուրացվեց: Այժմ միջին չափի ընկերությունը կարող է կազմել, ներկայացնել և վճարել հարկերը 217 ժամի ընթացքում՝ նախորդ տարվա 226 ժամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի տնտեսությունները լավ արդյունքներ են դրսևորում փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում: «Գույքի գրանցում» ցուցանիշով ևս տարածաշրջանում լավ արդյունքներ կան. գույքի փոխանցման գրանցումը միջինը տևում է 21 օր՝ 51 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ: Տարածաշրջանի արդյունքները թերակատարվում են էլեկտրաէներգիա  ստանալու ցուցանիշով:

Օրինակ՝ Տաջիկստանում էլեկտրացանցին միանալու բազմաթիվ ընթացակարգեր կան, իսկ դրա արժեքը մեկ շնչի հաշվով եկամտի 740 տոկոսից բարձր է: Բացի այդ, Կոսովոյում 2015 թ. ձեռնարկատ երերը 51 հոսանքազրկումների են դիմակայել:

Այս տարվա զեկույցն առաջին անգամ գենդերային չափում է ներառում երեք ցուցանիշներով` բիզնես սկսելը, գույքի գրանցումը և պայմանագրերի կիրարկումը: Եվրոպա և Կետրոնական Ասիա տարածաշրջանը միակն է, որտեղ զեկույցով գնահատվող ոլորտներում կանանց համար արգելքներ չկան: Օրինակ՝ տարածաշրջանի յուրաքանչյուր տնտեսությունում կանայք կարող են գործ սկսել  այնպես, ինչպես տղամարդիկ:

Զեկույցում նաև ընդլայնվում է «հարկերի վճարում» ցուցանիշը, որն այժմ ընդգրկում է հաշվետվությունների ներկայացմանը հաջորդող գործընթացները, ինչպիսիք են, օրինակ, հարկային ստուգումները և ԱԱՀ-ի վերադարձը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններն այս ոլորտներում  լավ արդյունքներ են ցուցաբերում, սակայն կան բացառություններ: Օրինակ՝ Բոսնիա և Հերցոգովինայում ԱԱՀ վերադարձի  համար համապատասխանության ժամանակի ցուցանիշը բարձր է. բարձր է նաև Թուրքիայում հարկային ստուգման համար համապատասխանության ժամանակի ցուցանիշը:

Զեկույցն ամբողջությամբ և ուղեկցող տվյալների խմբերը մատչելի են՝www.doingbusiness.org կայքում»:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi