Սիարան ու ամուսինը հայտարարել են, որ երեխայի են սպասում
LifestyleԵրգչուհի Սիարան ու ամուսինը՝ Ռասսել Ուիլսոնը, հայտարարել են, որ երեխայի են սպասում։
Երգչուհին այս ուրախ լուրը հայտնել է ինստագրամում, երբ նախօրեին նշում էր ծննդյան 31-ամյակը։
Սիարան տարածել է նկար, որում Ռասսելը քնքշորեն գրկել է նրա փորիկը։
«Այս հատուկ ծննդյան օրը ես իմ ընկերներից ու ընտանիքի անդամներից ստացա առատ սեր և ես ուրախ եմ, վերջապես, կիսվելու ամենամեծ պարգևով, որ Աստված կարող է տալ»,-գրել է Սիարան։
Ռասսելը տարածել է նույն նկարն ու գրել․«ամենամեծ օրհնությունը։ Ընդմիշտ շնորհակալ եմ։Փոքրիկ Ուիլսոնը ճանապարհին է»։
Հիշեցնենք, որ Սիարան ու Ռասսելն ամուսնացան 2016թ․-ի հուլիսի 6-ին՝ 1 տարի հանդիպելուց հետո։ Զույգը հայտարարել էր, որ մինչ հարսանիքը սեռական հարաբերություն չեն ունեցել ու սպասել են հարսանեկան գիշերվան։