Մենք չենք ակնկալում ոչ մի հրապարակային արձագանք. Լ. Զուրաբյանը՝ ընդդիմադիրների միավորման ու արձագանքների մասին
ПолитикаՕրերս Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց այն մասին, որ վերջիններս ստեղծում են միասնական հարթակ քաղաքական տարբեր ուժերի համար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Հայտարարության հետ կապված՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնել է, որ իրենք կարող են որոշ դրույթներով համագործակցել, սակայն ընտրություններին իրենք հանդես կգան սեփական թիմով: ՀԱԿ-ի առաջարկին ոչ մեծ ոգեւորությամբ են արձագանքել նաեւ որոշ ընդդիմադիրներ, որոնք թերեւս արտահայտել են սուբյեկտիվ կարծիք հարցի շուրջ:
Ընդդիմադիրների տրամադրությունների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ով նշեց, որ իրենք միասնական հարթակ ստեղծելու մասին հայտարարությունը չեն արել նրա համար, որ անմիջապես հրապարակային արձագանքներ ստանան։
«Մենք չենք ակնկալում ոչ մի հրապարակային արձագանք, նման խնդիրները լուծվում են ոչ թե հրապարակային արձագանքների, այլ քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցող բանակցությունների միջոցով»,- ասաց նա՝ հավելելով, թե երբ գա այդ ժամանակը ու հատկապես, երբ այդ բանակցություններն ավարտվեն, այդ ժամանակ արդեն իրենք բաց կասեն ամեն ինչ։
Սոսե Չանդոյան