Երբ քաղաքականությամբ զբաղվում են թատերագետները
ПолитикаՔաղաքական օրակարգում այսօրվա թրենդները բավականին արագ հաճախականությամբ փոփոխության են ենթարկվում: Առօրյայի քննարկվող թիվ մեկ քաղաքական հարցը կառավարությունն էր իր վարաչպետով, սակայն վերջին մի քանի օրերին վարչապետի դիրքերը ԶԼՄ-ում սկսեցին զիջել մեկ այլ, հասարակության համար, ոչ պակաս կարևոր թեմային. կվերադառնա մեծ քաղաքականություն Գագիկ Ծառուկյանը, թե ոչ:
Տարբեր լրատվամիջոցներ, թերթեր, կայքեր և այլն խոսում էին Ծառուկյանի վերադարձի մասին, հնչում էին ամենատարբեր, հաճախ նաև իրար հակասող տեսակետներ:
Տեսակետների գլուխգործոցներից էր նախօրեին հնչեցրած Նաիրա Զոհրաբյանի միտքը: Նրա պնդմամբ «վերադարձի դեպքում Ծառուկյանը կմնա ընդդիմադիր դաշտում՝ իշխանափոխության ծրագրով: Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ի քաղաքական կուրսը դժվար թե փոխվի», մասնավորապես նշել է նա: Զոհրաբյանը կոնկրետ չկարողացավ հստակ նշել երեք տարբերություն ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Փորձեմ օգնել ԲՀԿ-ի նախագահին:
ԲՀԿ-ի կանոնագրքից տեղեկանում ենք, որ այն կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության և ողջամտության վրա: ԲՀԿ-ն քաղաքացիական համաձայնության կուսակցություն է, կուսակցությունն առաջնորդվում է այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է: ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, պետությունը պետք է աջակցի քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, հայ հասարակության հիմքն ավանդական ընտանիքն է: Սա ի գիտություն Զոհրաբյանի: Իրականում ԲՀԿ-ի համար կանոնագիրք, կամ քաղաքական գաղափարախոսություն հասկացություններն օգտագործելն արդեն ժպիտ է առաջացնում: Իսկ ՀՀԿ-ի «վերմարդկայաին և կոսմոպոլիտ» արհեստական հայցքների մասին շատ է խոսվել:
Հարկ եմ համարում նշել, որ Զոհրաբյանը ԲՀԿ քաղաքական թատրոնի ամենամեծ դեկորն է, և երևի հենց դա էր պատճառը, որ հենց նրան` թատերագետին ընտրեցին Ծառուկյանից հետո` դարձնելով կուսակցության նախագահ:
Կյանքում միջակ լրագրողի կարգավիճակ ունեցած Նաիրան, հավանաբար չէր էլ կարող երազել, որ երբեևէ կդառնա նախ «քաղաքական գործիչ», և ինչ-ինչ ռակիրովկաներից հետո կստանձնի քաղաքական ուժի «լիդերի» կարգավիճակը:
Տրամաբանությունից դուրս է այն թեզը, որ իր կյանքում ոչ մի քաղաքական ինքնուրույն որոշում չկայացրած մարդը խոսում է քաղաքական մեծ օրակարգերից, որոշում թե ինչ կարգավիճակով, և երբ է լինելու Ծառուկյանի մուտքը քաղաքականություն:
Հ.գ. 1. Նախօրեին Ռէվոլուցիա հաղորդման ժամանակ նա չկարողացավ հերքել հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի այն հարցապնդումը, թե ընդդիմադիր դաշտում շրջանառվում է այն թեզը, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, ավելի կոնկրետ Գյումրիում շեբին է փռել փողոցներից մի քանիսում: Զոհրաբյանը փաստացի հաստատեց այն միտքը, որ շիբինային գործընթաց Գյումրում տեղի է ունեցել: