ՀՀԿ-ն չի գնա արտաքին և ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների. Շարմազանով
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցությունն արտաքին և ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների չի գնա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Չեմ կարծում, որ մենք կգնանք արտաքին և ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների: Կուսակցությունը շարունակում է մնալ ազգային-պահպանողական կուսակցություն: Կուսակցության ծրագրում գաղափարախոսության մեջ ուրույն տեղ է շարունակելու ունենալ Գարեգին Նժդեհի ուսմունքը:
Պարզապես ծրագրում կավելանան դրույթներ մարդու իրավունքների վերաբերյալ, կավելանան դրույթներ ազգային գաղափարախոսության, քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության հետ կապված»,- նշեց Շարմազան ովը:
Նա հավելեց, որ կուսակցությունն ազգային-պահպանողական է, և չի կարող պատահել, որ այն դառնա լիբերալ կամ սոցիալ-դեմոկրատական քաղաքական ուժ: «ՀՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է և Հայաստանում զբաղեցնում է ազգային պահպանողականության բևեռը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: