Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի մարզային հիվանդանոցներում 380 բժիշկ-մասնագետի կարիք կա

Հայաստանի մարզային հիվանդանոցներում 380 բժիշկ-մասնագետի կարիք կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն` անդրադառնալով մարզային բժշկական հաստատությունների կարդային խնդիրներին:

-Պարոն Սողոմոնյան, մարզային բուժհաստատություններում կարդային ինչպիսի՞ խնդիր ունենք, ձերունեցած վեջին տվյալներով ի՞նչ մասնագետների պակաս կա:

-Առողջապահության նախարարությունը մշտապես վարում է մարզային կազմակերպությունների բժշկական կադրային պահանջարկի տեղեկատվական բազա, որը մշտապես թարմացվում է: Վերջին տվյալներով, մարզային բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ է 380 բժիշկ ամենատարբեր մասնագիտություններով: Պահանջված մասնագետներն են` ընտանեկան բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, շտապօգնության բժիշկ, մանկաբույժ, սրտաբան, վիրահատող գինեկոլոգ, ընդհանուր վիրաբույժ:

-Ո՞ր մարզերում է խնդիրն առավել սուր, որտե՞ղ է իրավիճակը բարվոք:

-Ընդհանուր առմամբ, մասնագետների պակասի խնդիրն այն մարզերում է, որտեղ բնակչության թիվն առավել մեծ է: Առավել շատ բժիշկների թափուր տեղ կա Լոռիում, Շիրակում, Սյունիքում, սակայն դա բնավ չի նշանակում, որ կադրային խնդիրը սուր է հենց այդ մարզերում: Թվերի մեծությունը պայմանավորված է ազգաբնակչության քանակով: Որքան մեծ է ազգաբնակչության թիվը, բնականաբար, այդքան անհրաժեշտ են ավելի շատ բժիշկներ: Եթե բժիշկների տոկոսային քանակը դիտարկենք 10 հազար բնակչի հաշվով, ապա կտեսնենք, որ վերը նշված մարզերն այդքան էլ վատ վիճակում չեն: Արմավիրի, Արարատի, Վայոց ձո րի մարզերը շատ ավելի վատ են ապահովված բժիշկներով, քան նույն Սյունիքը:

-Կադրերի պակասի խնդիրն արդյո՞ք նաև այն բժշկական հաստատություններում են, որոնք վերջին շրջանում արդիականացվել են, հագեցվել են նոր սարքավորումներով:

-Այո: Ասեմ, որ վերջին տարիներին մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային պահանջարկի աճը պայմանավորված է մի քանի գործոնով: Դրանից մեկը ներքին, արտաքին միգրացիան է: Բժիշկների մի խումբն ընտրում է կամ Երևանը կամ արտերկիրը: Կադրերի պակասի հիմնական խնդիրը կապված է նաև բժշկական կենտրոնները վերազինելու հետ: Վերջին տարիներին պետությունը հետևողական աշխատանք տարավ, որ գրեթե բոլոր մարզերում ունենանք վերանորոգված արդիականացված բժշկական կենտրոններ, որտեղ  մատուցվում են նոր ծառայություններ: Օրինակ, Գյումրու բժշկական կենտրոնը, որ տեղ գործում է ինվազիվ  սրտաբանության ծառայություն, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, զարգացել է վնասվածքաբանության ծառայությունը և այլն: Սրանք ծառայություններ են, որոնք նախկինում կամ չեն եղել, կամ լավ զարգացած չեն եղել: Ահա այդ նոր ծառայություններն իրենց հետ բերեցին նեղ մասնագիտական կադրային աճի:

-Դուք կարդային պակասի խնդիրների պատճառ նշեցիք ներքին, արտաքին միգրացիան և նոր ծառայությունների ավելացումը, որն էլ բերեց նեղ մասնագիտական կադրային աճի: Դրանից բացի, ի՞նչ այլ խնդիրներ կան:

-Իհարկե, միայն սրանք չեն: Կատարել ենք ուսումնասիրություն և վերհանել մի քանի պատճառ: Նախ` վարձատրության ցածր մակարդակը, որը կապված է սպասարկվող այցելուների փոքր թվի հետ: Հայտնի է, որ այդ այցելությունների ծավալներից է գոյանում դրամական փոխհատուցումը: Եթե այցելունի թիվը փոքր է, ապա աշխատանքի վարձատրությունն էլ  քիչ է լինում: Պատճառներից մյուսը մարզային կյանքի սոցիալ-մշակութային առանձնահատկություններն են: Նրանք ցանկանում են աշխատաժամանակից դուրս այցելել ժամանցի վայրեր, մշակութային կենտրոններ, իսկ մարզերն այդ տեսանկյունից պասիվ են: Հ աջորդ պատճառը մասնագիտական աճի նվազ հնարավորություններն են:

Կարծում եմ, որ ինչ-որ մի պահի կգնանք մարզային հիվանդանոցների խոշորացման ճանապարհով: Փորձենք պակաս ծանրաբեռնվածությամբ աշխատող հիվանդանոցները միավորել,  որտեղ մասնագետների աճի հնարավորություններն ավելի շատ կլինեն, դիմելիությունը կմեծանա, և աշխատավարձները բարձր կլինեն: Սա ճանապարհ է, որով գնացել են զարգացած երկրները:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզերում կադրային բացը լրացնելու համար:

- Նախարարությունը  մի քանի ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում: Մասնավորապես, նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որի շրջանակում տարեկան 35 ուսանող ընդունում ենք օրդինատուրա, պետական բյուջեից վճարում ենք ուսման ծախսը, տալիս ենք նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ: Այդ ուսանողները կնքում են պայմանագիր, որով պարտավորում են 5 տարի աշխատել մարզերում: Այս ծրագրի արդյունավետությունն ապացուցված է թվերով, այս տարիների ընթացքում մոտ 100 բժիշկ մարզերում աշխատում են: Կառավարությանն առաջարկել ենք, որ այս ծրագրի համար հատկացվող մի ջոցները ավելացվեն: Արդյունքում, կկարողանանք մարզերի համար տարեկան մինչև 100 բժիշկ պատրաստել:

Դրանից բացի, նախարարութան և մարզային իշխանությունների համագործակցության շրջանակում տեղի իշխանությունները փորձում են սոցիալական փաթեթ տրամադրել ոչ տեղաբնակ բժիշկներին` փոխհատուցելով որոշ ծախսեր: Աշխատում ենք մարզաբնակ բժիշկներին ընդգրկել վերապատրաստման ծրագրերում: Վերջերս 3 բժիշկ վերապատրաստման նպատակով ուղարկել ենք արտասահմանյան կլինիկաներ, հիմա մարզերում բավական հաջող աշխատում են: Ինչպես տեսնում եք աշխատանքները տարաբնույթ են, ամեն դեպքում բեկումնային առաջընթացի համար զգալի ֆինանսական միջոցների ներդրում է անհրաժեշտ: 

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

 

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян