Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Չինաստան կատարած այցի մանրամասները

Политика

ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում նոյեմբերի 10-ին քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ Հանրային խորհրդի մամուլի բաժնից:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով նիստի սկզբում օրակարգում ավելացել է ևս մեկ հարց, որը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացմանը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից: ՀԽ անդամները դրական համարելով զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը` այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, և քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում:

Այնուհետև Հանրային խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում ՀԽ պատվիրակության Չինաստան կատարած այցի մանրամասները: Նշենք, որ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը չինական կողմի հրավերով Հանրային խորհրդի պատվիրակությունը (Վազգեն Մանուկյան,Հովիկ Մուսայելյան, Վազգեն Սաֆարյան) այցելել է ՉԺՀ, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC), Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարության, ինչպես նաև մի քանի պետական ռազմավարական կենտրոններում: Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդը Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի (CPPCC) կարևոր մաս  է կազմում: Տնտեսական և Սոցիալական խորհրդի նախագահը` պարոն Դու Ցինլինը, Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի փոխնախագահն է: CPPCC-ը Չինաստանի կարևորագույն քաղաքական մարմիններից մեկն է, որի նախագահն ի պաշտոնե քաղբյուրոյի մշտական անդամներից մեկ է: Այժմ CPPCC նախագահը պարոն Յու Չժենշենն է` քաղբյուրոյի 7 մշտական անդամներից մեկը: Այցի շրջանակներում ՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև վերջինիս հետ: Պարոն Յու Չժենշենի հետ հանդիպման հիմնական առանցքը եղել է «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որի մասնակիցն է նաև Հայաստանը: Յու Չժենշենը ՀԽ պատվիրակությանը ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները, տնտեսական առավելությունները, որոնք ձեռք կբերեն մասնակից պետությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցի այդ ծրագրերին: ՀԽ պատվիրակությունն իր հերթին կարևոր ել է ծրագրի մեջ հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի համար ոչ միայն տնտեսական ծրագիր է, այլ նաև անվտանգության և նոր գաղափարների իրականացման հնարավորություն: ՀԽ պատվիրակության անդամներն առաջարկել են, որպեսզի «Մետաքսի Ճանապարհի» շրջանակներում կազմակերպվի այն ժողովուրդների կոնֆերանսը, որոնք պատմականորեն իրականացրել են այն` նշելով, որ միգուցե նպատակահարմար կլինի, որպեսզի այդ կոնֆերանսը կազմակերպի Հայաստանում: Խոսվել է նաև գինու, կոնյակի արտադրության, ինչպես նաև քիմիական արդյունաբերության մասին: ՀԽ մոտեցո ւմը եղել է այն, որ «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելիս պետք է առաջնորդվել ոչ միայն այս պահի տնտեսական շահերով, այլև ներդրումներ կատարել ապագայի մեջ՝ հաշվի առնելով նաև քաղաքական և պատմամշակութային գաղափարական ընդհանրությունները: Անդրադառնալով տնտեսական հարցերին` հայկական կողմը նշել է, որ Հայաստանն այսօր ունի բավարար ներուժ` դառնալու Չինաստանի համար ինժեներական և գիտական մշակումների և արտադրության հարթակ, ինչպես եղել է Խորհրդային միության տարիներին: ՀԽ պատվիրակության առաջարկություններն ու դիտարկումներն արժանացել են Յու Չժենշենի ուշադրությանը, և նա նշել է, որ կարևոր կլինի դրանք քննարկել նաև իր տեղակալների և օգնականների հետ: Յու Չժենշենի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի նախագահ պարոն Դու Ցինլինի հետ: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը: Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի կոմերցիայի նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, որոնցից առաջինը «Մետաքսի Ճանապարհի» հեղինակներից է: Քննարկվել են այդ ծրագրի իրականացման համար ներդրումների աղբյուրներն ու հեռանկարները: Հայկական կողմը ևս մեկ անգամ կարևորել է, որ անհրաժեշտ է պահպանել այն պատմական «ձողը» և այն երկրների միությունը, որոնք հնուց ի վեր մասնակից են եղել Մետաքսի ճանապարհի իրականացմանը` առանց, իհարկե, մյուս երկրների իրավունքները նվազեցնելու: Հանդիպման ընթացքում երկկողմ գոհունակության է արժանացել առաջարկությունը՝ Չինաստանի Տնտեսական և Սոցիալական խորհրդի և ՀՀ Հանրային խորհրդի կողմից համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր տարբեր ոլորտներում և արդյունքները կներկայացնի երկու երկրների ղեկավարություններին: Հայկական պատվիրակությունը չին գործընկերներին է ներկայացրել նաև մտահոգություններ` կապված Ղարաբաղյան հակամարտության, պանթուրքիզմի և տարածաշրջանային մարտահրավերների հետ: ՀԽ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Օտարերկրյա պետությունների հետ բարեկամության չինական համաժողովրդական ասոցիացիայում, Չինաստանի ժամանակակից միջազգային գործերի ինստիտուտում և Շանհայի միջազգային պրոբլեմների հետազոտական ինստիտուտում, որոնք Չինաստանի կառավարությանը սպասարկող կարևորագույն ռազմավարական կենտրոններ են: Բացի այս հանդիպումներից, ՀԽ պատվիրակության անդամ Վ. Սաֆարյանը` որպես Հայաստանի Միացյալ Առաջադիմական Կոմունիստական Կուսակցության անդամ, հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցությունում (ՉԿԿ): Ամփոփելով Չինաստան այցի արդյունքները` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը փոքր խորհրդի նիստի ժամանակ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի ընդհանուր շահերը շատ ավելի մեծ են, քան թվում են, և Չինաստանը կարող է դառնալ մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկը տնտեսության, անվտանգության, ազգային և այլ հար ցերում: Նա նշել է, որ չնայած Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր են թափում մեր երկու երկրների հարաբերությունները խորացնելու համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ համագործակցության անսպառ հնարավորությունները, անհրաժեշտ է այդ ջանքերը բազմապատկել: ՀԽ փոքր խորհրդի հաջորդ հարցը վերաբերել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործընթացներին: ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով Հանրային խորհուրդը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն առնչվում է պաշտոնատար անձի կողմ ից ապօրինի հարստացման դրույթին և ՀՀ արդարադատությաննախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծին: Խորհուրդն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել երկու նախագծերի մասին: Սակայն որոշվել է դրանց մեխանիզմների և առանձին դրույթների վերաբերյալ առաջիկայում կազմակերպել քննարկում ՀԽ աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցելու նպատակով, և այդ քննարկմանը մասնակից դարձնել նաև ՀՀարդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներին:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է նոյեմբերի 2-3-ը ՀԽ պատվիրակության Մոսկվա կատարած այցին` մասնակցելու Ռուսաստանի և Եվրասիայի ժողովուրդների առաջին ֆորումին: Պատվիրակության կազմում եղել են ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը և ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը: Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ֆորումի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գոր ծընթացներին վերաբերող հարցեր: Ֆորումի նպատակն է եղել նաև նախապատրաստվել Ռուսաստանի և Եվրասիայի ժողովուրդների առաջին համագումարին, որը տեղի է ունենալու հաջորդ տարի: ՀԽ նիստի ընթացքում քննարկվել և հավանություն է տրվել այդ համագումարի կազմակերպման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հարցը:

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»