Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետը Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Политика

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, և այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ: Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել: Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ: Մինչև մյուս տարվա կեսերն ակնկալվում է ևս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչև 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջևան և Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը և խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաև վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ և թույլ կողմերն ախտորոշելու և դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին: «Ո՞ր ոլորտներն են մարզումզարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, և ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամե րձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները և ձևակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաև մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները:

Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության և հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխե լ և հանձնարարել առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:

Վարչապետը և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները համակարծիք են եղել, որ մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», - ասել է Կարեն Կ արապետյանը և հորդորել բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե: Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է  մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը:

Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը:

Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները: «Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», - շեշտել է գործադիրի ղեկավարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Դիլիջանի քաղաքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել ստեղծված պայմաններին, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների որակին:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме