Գեղեցկությունը կենդանի և հետաքրքիր է դառնում, երբ քողարկված է հագուստով. Բելուչի
LifestyleՄոնիկա Աննա Մարիա Բելուչին (30.09.1964 թ.) իտալացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել է: Ճանաչում է ձեռք բերել «L'Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո: Բելուչիի մասնակցությամբ մյուս նշանավոր ֆիլմերից են «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները» կինոնկարները:
1. Իմ մարմինը շատ կարևոր է ինձ համար. դեմքս, մատներս, ոտքերս, ձեռքերս, աչքերս, ամենը: Ես օգտագործում եմ ամենը, ինչ ունեմ:
2. Սիրով զբաղվելուց հետո տղամարդը քնում է, իսկ կինը մտածում է, թե ինչպես ամեն ինչ անցավ:
3. Ես մեծացել եմ կաթոլիկների ընտանիքում, բայց ինքս կաթոլիկ չեմ:
4. Մարդիկ կարող են մարդուն ներել խելքը, նույնիսկ տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:
5. Իմ կյանքում իսկական հաճույքի պահերը նրանք են, երբ ես ուտում եմ ընկերներիս շրջապատում:
6. Գեղեցկությունը կենդանի և հետաքրքիր է դառնում, երբ քողարկված է հագուստով:
7. Մարդկային ուղեղը զարգանում է տեխնոլոգիական առումով, բայց ոչ զգացմունքային առումով:
8. Հիմարությունը խոչընդոտ չէ, եթե դաստիարակված ես և գիտես, թե ինչպես օգտագործել քո գեղեցկությունը:
Աղբյուրը՝ Լife.panorama.am