Հետաքրքիր արձանագրում կարող է լինել այդ ցույցից հետո. Էդմոն Մարուքյան
Политика«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այսօր խորհրդարանում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ականները ցանկանում են Վանաձորում, որպես աջակցության նշան Մամիկոն Ասլանյանին, ինքնաբուխ հավաք կազմակերպել, նշեց, որ «հետաքրքիր արձանագրում կարող է լինել այդ ցույցից հետո»։
«Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք խաղաղ ցույցերի ու երթերի անցկացման իրավունք ունի»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը եւ պատասխանելով այն հարցին, թե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում մի քանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել ու քննարկել քաղաքում ստեղծված իրավիճակը և արդյոք նա այս ընթացքում հանդիպել է Ասլանյանի հետ, պատգամավորը պատասխանեց. «Ես որեւէ տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ինքս կամ մեր կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ չի հանդիպել պարոն Ասլանյանի հետ: Այս դեպքի համար կա շատ պարզ մի ինդիկատոր, այն է, որ եթե ունեն մեծամասնություն, ապա կարող են քաղաքը կառավարել, նիստեր գումարել, որոշումներ ընդունել, եթե չունեն մեծամասնություն, պետք է հրաժարական ներկայացնեն: Մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել»: