Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բանակը Հայաստանի ամենամեծ և ամենալավ գործատուն է. Վիգեն Սարգսյան

«Ազգ-բանակ» կոնցեպցիայի շրջանակներում առաջնային խնդիրներից մեկը կապված է ռազմական կրթության հետ: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով «Ա զգ-բանակ» կոնցեպցիայի հիմնական դրույթները:

Նախարարի խոսքով` Հայաստանն ունի երկու ռազմական համալսարան` ռազմական ավիացիոն համալսարանն ու Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, բացի այդ, առկա է հետազոտական համալսարան, որն ունի նաև ռազմական ակադեմիական կրթության գործառույթ, գոյություն ունի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան և բազմաթիվ ծրագրեր, որոնցով պատրաստվում է սպայական անձնակազմ բանակի համար, որտեղ նաև հետագայում անցկացվում են վերապատրաստումներ: «Իրականում մենք ունենք մեծ բաց այս համակարգում. այն չափից շատ մեկուսացած է մեր ընդհանուր կրթական համակարգից: Տպավորություն կա, որ մենք ստեղծել ենք որոշակի փակ տարածք, որտեղ ուսուցանում ենք կադրեր, և հետո զարմանում ենք, որ սպայական անձնակազմը բավականաչափ ինտեգրված չէ հասարակության մեջ, բավականաչափ հայտնի չէ հասարակությանը»,- շեշտեց նախարարը` հավելելով, որ հենց այդ պատճառով էլ հասարակության մեջ մեծ խնդիր կա սպայի կերպարի ձևավորման և նրա աշխատանքի նկատմամբ հարգանքի հարցում: «Այս օրերին Ազգային ժողովում լսել եմ շատ գնահատականներ, որոնք վերաբերում են մեր սպայական անձնակազմին, հատկապես գեներալիտետին: Դրանք, ցավոք սրտի, հիմնականում բացասական և կոռուպցիոն ռիսկերի հետ կապված գնահատականներն են, քանի որ երբ ես դա ասող մարդկանց խնդրում եմ անուններ թվարկել, ապա թվարկվողների ցուցակը գործող սպաների ու գեներալների մեջ չի կազմում անգամ 1 տոկոս: Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ ուժեր ստվերում են այսօր ծառայություն կրող անձնակազմի պատիվը հասարակության մեջ»,- նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` Հայաստանն ունի մեծ սպայական անձնակազմ, որը, բացի նրանից, որ ամեն օր շատ ծանր և պատասխանատու ծառայություն է կրում, բարդագույն սոցիալական խնդիրների առաջ է կանգնած: Տարիների մեջ այդ խնդիրների էությունը փոխվել է: «Շատ լավ հիշում եմ, թե ինչ խնդիրներ էինք փորձում լուծել սպայական անձնակազմի համար 15 տարի առաջ` եզր անգամ համադրելու չկա, թե ինչ խնդիրներ էին երեկ և ինչ խնդիրներ են այսօր: Դրանք շատ բարդ խնդիրներ են»,- նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ այդ խնդիրները մեծապես ազդում են ռազմաÕ �ան կրթության վրա:

Նախարարի տեղեկացմամբ` 15 տարի առաջ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվում էին յուրաքանչյուր տարի շուրջ 330 կուրսանտներ, նրանցից ավարտում էին 250-260-ը: Ընդունվում էին բավականին բարդ քննություններ հանձնելով, իսկ ուսումը բավականին ծանր էր: Վերջին մի քանի տարին ընդունվում են 71-75-76 կուրսանտներ, նրանց մեջ այս տարի իգական սեռի 11 ներկայացուցիչներ կան, ինչը նախարարը շատ է կարևորում: «Կարծում եմ, որ կանայք բանակում, հատկապես սպայական պաշտոնների վրա կարող են ունենալ բավականին լուրջ դերակատարում և սխալ կլիներ թերի օգտագործել այդ ներոժը: Միևնույն  ժամանակ, հասկանում ենք, որ առաջնագծում մարտական հերթապահության պարագայում հազիվ թե կարողանանք մեր հույսը դնել կին սպաների վրա, որոնք ավարտում են Վ. Սարգսյանի ռազմական համալսարանը, ուստի մնում է 60 սպա, որոնք պետք է համալրեն մեր զորքերը, որոնք գալիս են առաջնագիծ: Մենք ունենք խնդիր, պետք է ցույց տանք, որ այդ կրթությունը ոչ միայն մրցունակ է, այլև մեծ հնարավորություններ է բացում»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը համեմատական անցկացրեց նաև քաղաքացիական և ռազմական կրթության խնդիրների միջև: Ցանկացած բուհ ընդունված քաղաքացին պետք է ապահովի իր ուսման վարձը, կեցության ծախսերը, եթե երևանաբնակ չէ և այլն, հետո փորձի գտնել աշխատանք: «Եթե համարենք, որ նա սկսելու է աշխատանքը պետական համակարգում որպես կրտսեր մասնագետ, ապա նրա առաջին աշխատավարձը լինելու է մոտավորապես 70 հազար դրամի չափ, եթե հանձնի որակավորման քննությունը, և դեռ երկար տարիներ իր աշխատավարձը տատանվելու է 70-150 հազար դրամի շրջանակներում»,- նշեց ՊՆ ղեկավարը:

Նրա խոսքով` Վ. Սարգսյանի անվան համալսարանն ավարտողը համարվում է ժամկետային զինծառայությունն անցած և իր առաջին նշանակումն է ստանում առավել մեծ հավանականությամբ առաջնագծում: «Նա կստանա հանրապետական միջին աշխատավարձից կրկնակի բարձր աշխատավարձ` հանրապետական միջինը շուրջ 180 հազարի շրջանակներում է, սպայի առաջին աշխատավարձը կարող է լինել 340 հազար` կախված մարտական հերթապահությունն անցկացնելու վայրից և այլն: Մենք սպային առաջարկում ենք ծանր, դժվար, բայց մասնագիտական աճի հստակ ուղին: Եթե ինքը որոշում է իր ողջ կյանքը կապել սպայական գոր ծի հետ, ապա նա գիտի, որ որոշ ժամանակը մեկ վերապատրաստվելու է, ստանալու է կոչումի բարձրացում, նշանակվելու է նոր պաշտոնի, դրա հետ կապված բոլոր հնարավորություններով և զորացրվելու է զինվորական թոշակով` հնարավորություն ունենալով ինչ-որ այլ տեղ աշխատելու»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` բանակը ոչ միայն Հայաստանի ամենամեծ, այլև ամենալավ գործատուն է: «Արդյոք մեր հասարակությունը բավականաչափ այս մասին տեղյակ է, արդյոք այդ հնարավորությունները հայտնի են մեր երիտասարդներին, կարծում եմ` ոչ: Մեր նախնական զինվորական պատրաստության գրքերում Վ. Սարգսյանի անվան համալսարանի մասին անգամ խոսք չկա: Այս ոլորտում կա բավականին մեծ ներուժ, և առաջիկայում մենք փորձելու ենք այն օգտագործել»,- ամփոփեց նախարարը:   

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян