ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը. ՈՒՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 110 պատգամավոր:
Նիստի մեկնարկին առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության կդրվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը:
Այնուհետև խորհրդարանը կսկսի քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Պետական բյուջեի նախագիծը մինչ լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: