Միայն «Չելսին» կարող է դարպասապահին կորցնել և խուճապի չմատնվել. Մոուրինյու
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Տիբո Կուրտուայի ստացած վնասվածքին և նշել.
«Միայն «Չելսին» կարող է դարպասապահին կորցնել և խուճապի չմատնվել: Միայն անհանգստանում ենք, այն մասին, թե ինչ վնասվածք է ստացել Կուրտուան: Չեխը պարզապես խաղադաշտ է դուրս գալիս, և ոչ ոք խուճապի չի մատնվում, ոչ ոք չի վախենում, քանի որ բոլորս գիտենք, թե որքան ուժեղ ֆուտբոլիստ է Չեխը: Նրա մոտ ամեն ինչ հսկողության տակ է, այդ պատճառով էլ մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը: